Դոլարը, եվրոն ու ռուբլին փոքրիկ աճ են գրանցել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մարտի 21-ին կազմել է 482.16 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 1.43 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.43 դրամ՝ աճելով 1.31 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 682.11 դրամ է՝ աճելով 4.46 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 25-ին կազմել է 7.09 դրամ` աճելով 0.17 դրամով: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ 236.87 դրամ, ոսկի՝ 18,927.7 դրամ, պլատին՝ 14,835.22 դրամ։