Նոր զվարճանք հարուստների համար. ֆրանսիացին շամպայն-հրացան է ստեղծել VIP հավաքույթների համար (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleTert.am-ը գրում է.
Մայամիում, որտեղ հարուստներն ամենից շատ են սիրում անցկացնել իրենց ցոփ ու շվայտ հավաքույթները, նոր «խաղալիք» է ներկայացվել մեծահարոսւտների համար:
Ինչպես գրում է Oddity central-ը` Մայամիում գործող ֆրանսիացի գործարարը շամպայն-հրացան է ստեղծել երեկույթներ կազմակերպող ամերիկացիների համար: 459 դոլար արժողությամբ սարքը շամպայն է «կրակում» հենց շամպայնի շշից: Հրացանի տեսք ունեցող մասի շնորհիվ ըմպելիքը կարելի է ցողել շշից ինչպես կրակելիս: Այն կարելի է նաև օգտագործել սովորականի պես բաժակները լցնելու համար:
Ֆրանսիացու խոսքով` նորարար սարքավորման ներկայացման և վաճառքի առաջին 10 օրում արդեն 300-400 պատվեր են ստացել:

