Էրդողանը հինգ տարի անընդմեջ Սարգսյանին գրողի ծոցն է ուղարկել. Նիկոլ Փաշինյան
ԲլոգՍերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթի կապակցությամբ ոգեւորությունը զարմանալի է:
Այդ ելույթով Սարգսյանն արձանագրեց, որ իր ձեռնարկած Ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվել է, մի բան, որ ակնհայտ էր դեռ հինգ տարի առաջ: Հինգ տարի հետո գրողի ծոցն ուղարկել Էրդողանի՞ն: Էրդողանը հինգ տարի անընդմեջ Սարգսյանին գրողի ծոցն է ուղարկել. փաստացի կարողացել է կասեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ հայ-թուրքական արձանագրության տխրահռչակ կետը՝ պատմաբանների հանձնաժողովի մասին, որպես փաստարկ օգտագործելով: Լավ է, իհարկե, որ պարոն Սարգսյանը հինգ տարի անց նկատել է, թե ինչ է կատարվում: Կարող էր եւս մի քանի տարի չնկատել:
Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը