Գեղեցկության 3 բաղադրատոմս քրքումով
LifestyleHealthinfo.ua-ն ներկայացնում է քրքումից տնային պայմաններում պատրաստվող մի քանի դիմակ:
Մաքրող դիմակ քրքումով
2 ճաշի գդալ կոսմետիկ կավը և 1/4 թեյի գդալ քրքումի փոշին խառնել մի քիչ ջրի հետ, ավելացնել 2 կաթիլ նարդոսի յուղ: Դիմակը քսել դեմքին և 10-15 րոպե անց լավանալ սառը ջրով:
Երիտասարդեցնող դիմակ
1 թեյի գդալ քրքում, 1 թեյի գդալ կաթ կամ սերուցք, 1 թեյի գդալ մեղր: Խառնել և քսել մաքրված դեմքին, 10-30 րոպե անց լվանալ:
Դիմակ դեմքի գույնը լավացնելու համար
1 թեյի գդալ քրքումը խառնել կաթի հետ և քսել դեմքին: 30 րոպե անց լվանալ գոլ ջրով: Կաթի փոխարեն կարելի է օգտագործել կիտրոնի հյութ` ջրի քիչ քանակության հետ: