«Բոհեմ»-ի համերգային կատարման պրեմիերան կնվիրվի Գեղամ Գրիգորյանի հիշատակին
ՄշակույթՊուչինիի «Բոհեմ» օպերայի թատերականացված համերգային կատարման պրեմիերան կնվիրվի տենոր Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք իրադարձության կազմակերպիչ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգային կատարումը տեղի կունենա մարտի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան Իրինա Զաքյանը (սոպրանո), Հովհաննես Այվազյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Գուրգեն Բավեյանը (բարիտոն) և այլք: Երեկոյին ելույթ կունենան «Հովեր» պետական կամերային և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական երգչախմբերը: Երեկոյի ընթացքում նվագախումբը և երգչախմբերը կղեկավարի ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: