Յուլիա Դալաքյանի ցուցադրությունը` Մոսկվայի նորաձևության շաբաթվա շրջանակներում (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Մեր հայրենակցուհի, դիզայներ Յուլիա Դալաքյանին Wnews.am- ն արդեն անդրադարձել է իր՝ Յուլիա Դալաքյան. Ռուսաստանի ամենահայտնի մոդելավորողներից մեկը հայուհի է նյութում: Մենք շարունակում ենք հետևել հայ դիզայների գործունեությանը:
Մոսկվայում այս օրերին ընթանում էր Mercedes Benz fashion Week -ը, որի շրջանակներում իր նոր 2016-2017 աշուն-ձմեռ հավաքածուն է ներկայացրել «Julia Dalakian» բրենդը:
Յուլիա Դալաքյանը ներկայացրել է 30 կերպար՝ ուրբանիստական ոճով: Հավաքածուի գլխավոր գույներն էին սևը, մոխրագույնն ու բալագույնը: «Իմ հավաքածուն քաղաքում բնակվող կնոջ համար է, ով նախընտրում է էլեգանտություն, միևնույն ժամանակ՝ հարմարավետություն, այդ պատճառով էլ ես ներառել եմ նաև սպորտային տարրեր»,-նշում է դիզայները։
Քաղաքային շիկ՝ սպորտային էլեմենտներով. «Julia Dalakian» նոր հավաքածուի գլխավոր միտումը: Հավաքածուն առաջարկում ենք ուսումնասիրել միասին.














