Սիեռա Լեոնեում Էբոլա վիրուսի պատճառով անժամկետ կարանտին է հայտարարվել
ՄիջազգայինԷբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության դեմ պայքարելու նպատակով Սիեռա Լեոնեի նախագահ Էռնեստ Բեյ Կորոման անժամկետ կարանտին Է սահմանել երկրի երեք շրջաններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով աֆրիկյան ԶԼՄ-ներին:
Մեկուսացման միջոցներ են ձեռնարկվել Պորտո Լոկո, Բոմբալի եւ Մոյամբա շրջաններում, որոնցում ապրում Է մոտավորապես 1,2 մլն մարդ: Այդպիսով, կարանտինի ռեժիմը գործում Է երկրի 14 շրջաններից արդեն 5-ում:
Այս շաբաթ ավելի վաղ Սիեռա Լեոնեի բանակը փակել Է երկու հարեւան պետությունների՝ Լիբերիայի եւ Գվինեայի հետ սահմանները, որպեսզի կանխի հիվանդության տարածումը: Իշխանությունների կարգադրությամբ կառավարական զինված ուժերի ջոկատներ են ուղարկվել սահմնապահ բոլոր կետեր;
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդից մահացածների թիվը հասել Է 2917-ի, վիրուսով վարակվել Է 6263 մարդ: Ավելի վաղ նշվել Էր 2793 մահացածների եւ 5762 վարակվածների մասին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: