Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»


Հայկական շոուբիզնեսի ո՞ր երգչուհուն է Արմեն Աշոտյանը նվիրել իր նոր երգը

Blognews.am-ը գրում է.

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը Ապրիլի 7-ի կապակցությամբ անակնկալ ունի կանանց համար. պարբերաբար իր հեղինակային երգերը հանրությանը ներկայացնող քաղաքական գործիչը Մայրության և գեղեցկության տոնին լսարանի դատին կհանձնի իր նոր երգը, այս անգամ՝ Անչոկի կատարմամբ:

BlogNews-ը երգի առաջին ունկնդիրներից է եղել և հետևել է Աշոտյանի ու Անչոկի էմոցիաներին և տանգոյին՝ առաջին անգամ երգի ձայնագրությունը լսելիս: Անչոկը երգի 2 տարբերակ էր ձայնագրել՝ լիրիկական և ավելի պայծառ: Աշոտյանի սրտին դիպավ լիրիկական տարբերակը, քանի որ, ըստ նրա, այն արտացոլում էր լուսավոր թախիծը, որ կա խոսքերում: Անչոկը համաձայնեց Աշոտյանի ընտրության հետ: Իր խոսքով՝ կարևորում է նրա կարծիքը՝ նախ՝ որովհետև իր շատ լավ ընկերն է, երկրորդ՝  նա է հեղինակը։

BlogNews-ի հետ զրույցում Աշոտյանը հայտնեց, որ երգի խոսքերը գրել է տասը տարի առաջ և նույնիսկ չի պատկերացրել, որ մի օր այն կարող է երգ դառնալ: «Ես առաջինը գրում եմ խոսքերը, այնուհետև իմ բանաստեղծություններից մի քանիսը դառնում են երգեր։ Երբ պահը եկավ ու հասկացա, որ այս ստեղծագործությունը երգ է դառնալու, հասկացա, որ Անչոկից լավ ոչ ոք չի կարող երգել այն, որովհետև նա և՛ զգացմունքային երգչուհի է, և՛ շատ հզոր ձայնային տվյալներ ունի։ Նա իր ամեն կատարման մեջ հոգի է դնում և ավելի շատ է ընկալում իմաստը, քան նույնիսկ հեղինակը։ Այսօր, լսելով երգը, ևս մեկ անգամ հասկացա, որ ճիշտ  ընտրություն եմ արել»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ իր ստեղծագործությունների առաջին ունկնդիրը հենց  ինքն է լինում: «Ես շատ վատ եմ երգում և եթե իմ վատ կատարմամբ հավանում եմ ձայնագրությունը, խիզախում եմ այն ուղարկել որևէ մեկին։ Այս երգն այնքան էի հավանել, որ հենց իմ կատարմամբ ուղարկեցի Անչոկին։)»,- խոստովանեց նա ու երգչուհուն խնդրեց ջնջել այն:)

Անչոկն էլ հիշեց, որ իրենց առաջին համագործակցությունը եղել է տասը տարի առաջ, երբ կատարել է Աշոտյանի «Волна воспоминаний» երգը: «Շատ գեղեցիկ, բայց տխուր երգ է՝ ռուսերենով,  որը ռուսական  հացաքածուներում էլ տեղ գտավ, թեև ո՛չ իմ, ո՛չ Աշոտյանի անունը որևէ տեղ չէր նշվել,- ասաց երգչուհին ու հավելեց,- Մոտ մեկ տարի առաջ Արմենն ասաց, որ նոր երգ է գրել, որը ցանկանում է ես կատարեմ, ասացի՝ սիրով և ստացա այս նվերը։ Ինձ շատ դուր եկան խոսքերը, այս անգամ ավելի լուսավոր երգ է։ Թեև երգը տառապանքի ու ցավի մասին չէ, երաժշտության մեջ լուսավոր մի թախիծ կա»։

Աշոտյանը նկատեց, որ  երգը որևէ կնոջ նվիրված չէ, միաժամանակ՝ նվիրված է մի քանիսին. «Իմ երգերի մեջ միշտ հավաքական զգացողություններ կան։ Կարելի է ասել, այս ստեղծագործությունը կյանքի տարբեր փորձերի համադրությունների արդյուքնում է ծնվել։ Ինձ համար երգում լուսավոր թախիծ կա, որովհետև սերը չի կարող միայն երջանկություն լինել։ Երջանկության հասնելու համար պետք է որոշակի ապրումների միջով անցնել. համաշխարհային գրականությունը, հատկապես, պոեզիան ուսումնասիրելիս էլ տեսնում ենք, որ շատ քիչ ստեղծագործություններ են բխել երջանկությունից և տառապանքի արդյունք չեն»։

Անդրադառնալով տեսահոլովակ նկարահանելու հավանակությանը՝ նրանք հայտնեցին, որ ամեն բան կախված է հանրության արձագանքից: Աշոտյանը նշեց, որ երգի խոսքերը կարծես փոքրիկ ֆիլմ ներկայացնեն. «Կարծում եմ՝ ամեն  ունկնդրի մոտ որոշակի տեսապատկերներ կհիշվեն սեփական կյանքից: Ինձ, կարծում եմ՝ նաև Աննայի համար ամենակարևորն այն է, որ շնորհանդեսից հետո երգն ապրի իր կյանքով։ Ըստ իս՝ հավակնություններ ունենք, որ ապրիլի 7-ին երգը գեղեցիկ նվեր կդառնա, կանանց և աղջիկների համար»։ Անչոկն էլ նկատեց, որ կան երգեր, որոնք այնքան լավն են, որ առանց տեսահոլովակի էլ են ապրում: «Յուրաքանչյուր երգ կատարելիս ցանկություն կա նաև տեսահոլովակ ունենալ, սակայն դա կախված է հանդիսատեսի արձագանքից, ոչ թե երգի լավը կամ վատը լինելուց»,- ասաց երգչուհին:

Աշոտյանի մոտ ավանդույթ է ձևավորվում ամեն տարի Ապրիլի 7-ին հեղինակային երգ ներկայացնելը, այնպես որ, քաղաքական գործչի երաժշտաբազայում նոր խմորումներ են սկսվել հաջորդ տարվա համար:) Մինչ այդ, նրանից տեղեկացանք, որ ունի նաև այս երգի ռուսերեն տարբերակը, որը ևս առաջիկայում կներկայացնեն Անչոկի կատարմամբ:

           

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան