Դոլարն ու ռուբլին փոքր անկում են գրանցել, եվրոն ու ֆունտը` աճ
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մարտի 29-ին կազմել է 481.67 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.49 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 539.23 դրամ՝ աճելով 0.80 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 686.43 դրամ է՝ աճելով 4.32 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 29-ին կազմել է 7.00 դրամ` նվազելով 0.09 դրամով: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ 236.63 դրամ, ոսկի՝ 18,908.47 դրամ, պլատին՝ 14,820.15 դրամ։