Մեղրիի և Ագարակի գազաբաշխիչ ցանցը կկառուցի իրանական «Սաներջի» ընկերությունը
ՏնտեսությունՀՀ կառավարությունը Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի գլխավոր կապալառու իրանական «Սաներջի» ընկերությանն կթույլատրի իրականացնել օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման (էներգետիկ) գործունեություն:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 31-ի նիստի օրակարգում: Իրանի և Հայաստանի կառավարությունների միջև 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրվել է ԻԻՀ-ի կողմիցՀՀ-ին զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման հուշագիր, որով ԻԻՀ կառավարությունը համաձայնել է հուշագրի շրջանակներում տրամադրել 2 մլն դոլար, որպես դրամաշնորհ ՀՀ-ում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար (Ծրագ իր):
Նախագծի հիմնավորման համաձայն` 2013թ.-ին ավարտվել են նախագծման աշխատանքները և սկսվել են համապատասխան սարքերի, սարքավորումների ու նյութերի մատակարարումները: Սակայն շինարարական աշխատանքները չեն մեկնարկել՝ պայմանավորված ԻԻՀ-ի կողմից ծրագրի ֆինանսավորման կասեցմամբ: 2015թ. հոկտեմբեր ամսից իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը և ծրագրի գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերության կողմից շարունակվել և ավարտվել են Իրանից համապատասխան սարքերի, սարքավորումների և նյութերի մատակարարումները: Աշխատանքների իրականացման ժամանակացույց ի համաձայն, շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016թ. սկզբին,ավարտը` 6-7 ամսվա ընթացքում: