Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը


Մանկապատանեկան գրականության շաբաթը մեկնարկեց Մարտունի քաղաքից

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում  տրվեց  մանկապատանեկան գրականության շաբաթը, որը կընթանա Հայաստանի այլ մարզերում եւ կավարտվի մայրաքաղաքում, ապրիլի առաջին շաբաթվա վերջում:

«Մանկապատանեկան գրականության շաբաթն» անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարությ ան աջակցությամբ, ՀՀ «Գրողների միության» նախաձեռնությամբ եւ մի շարք հայտնի մանկագիրների, գրողների ու գրականագետների անմիջական մասնակցությամբ: «Մանկապատանեկան գրականության շաբաթը» բացվեց ՀՀ «Գրողների միության» նախագահ Էդվարդ Միլիտոնյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Անդրանիկ Հակոբյանի խոսքերով:»

Մենք որոշեցինք մանկապատանեկան գրականության շաբաթը բացել Մարտունի քաղաքում, քանի որ թե՛ ԽՍՀՄ տարիներին, թե՛ այժմ  Մարտունու շրջանն առաջատարն  է ծնունդների քանակով, որտեղ կան գրքի ու գրականության հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող դպրոցահասակ շատ երեխաներ, ովքեր ձեւավորում են մերօրյա գեղեցիկ ներկան: Գրականությունը կյանքի ամենամաքուր հայելին է, եւ մենք ձգտում ենք երեխաների մեջ ստեղծագործ  անհատին ձեւավորել գրականության միջոցով: Բարձրագույն նպատակներին հասնելու ամենակարճ ճանապարհը գիրք կարդալն է: Հարկ է  խոստովանել, որ հայ մեծանուն բոլոր գրողները մեր ազգին ուժ ու ոգի են ներարկել, Արցախյան գոյամարտում տարած մեր հաղթանակում մեծ է նաեւ հայ գրականության դերը»,-դահլիճում հավաքված ներկաներին՝ գրասերներին, ուսուցիչներին ու  աշակերտներին դիմեց ՀԳՄ նախագահ, բանաստեղծ եւ մանկագիր Էդվարդ Միլիտոնյանը:

«Այսօր յուրօրինակ տոն է Մարտունի քաղաքում, որն ընդունել է «Մանկապատանեկան գրականության շաբաթվա» մեկնարկի մասնակիցներին:Մեր ժողովուրդը դարեդար սիրել է գիրքը, ապրել գրականության ու մշակույթի արժեքներով, եւ այդ սերն է մեզ ապրեցրել հազարամյակների մեջ:Ազգապահպանությունը, ստեղծագործ ու հայրենասիրական ոգին սկսվում են գրից ու գրականությունից: Կոչ եմ անում՝ շատ կարդալ, գրականության միջոցով հաղորդվել գիտելիքներին, ազգային ու համամարդկային գրական արժեքներին, լինել առավել գրագետ ու կիրթ, քանի որ միայն գրագետ սերունդն է ի զորու ավելի զորացնել ու շենացնել այսօրվա ու վաղվա Հայաստանը»,-ներկաներին դիմեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:

«Համոզված եմ, որ ձեր այցը շատ կարեւոր արձագանք կունենա մեր քաղաքի դպրոցական աշակերտների մոտ, նրանց մեջ սեր կարթնացնի դեպի գիրն ու գրականությունը, ստեղծագործելու ձիրքերի ցուցադրումը»- Մարտունի ժամանած մանկագիր հյուրերին դիմեց  քաղաքապետ Բագրատ Հարությունյանը: Ներկաներին ողջունեցին եւ իրենց ստեղծագործություններից հատվածներ կարդացին մանկագիրներ Երվանդ Պետրոսյանը, Ռոզա Եղիազարյանը, «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը, «Ցոլքեր» ամսագրի խմբագիր Հռիփսիմեն, Սաթենիկ Ղազարյանը, գրականագետներ Լյուդվիգ Կարապետյանը եւ Նորայր Ղազարյանը: Միջոցառմանը ներկա գտնվող մանկագիրների ստեղծագործություններից հատվածներ արտասանեցին Մարտունու թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները:

«Մանկապատանեկան գրականության շաբաթվա» շրջանակներում Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում բացվեց մանկական գրականության ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացվեցին վերջին երկու տարիներին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ լույս տեսած մանկապատանեկան գրքերը:»Նման միջոցառումները, կարծում եմ, մեր իրականության մեջ ընդլայնում են ընթերցողական դաշտը, «Գրքի օրվա», «Պոեզիայի օրվա», «Գրադարանային շաբաթվա», «Մանկապատանեկան գրականության շաբաթվա», այլ միջոցառումների շնորհիվ փորձում ենք մարդկանց կապել ընթերցանության հետ, ճանաչել տալ գրական ստեղծագործություններն ու մեր մեջ ապրող գրողներին:Այսօր աշակերտները կարողացան անմիջականորեն շփվել մեր ժամանակակից մանկագիր գրողների հետ, որոնց ստեղծագործությունները նրանց ծանոթ են դպրոցական դասագրքերից, մանկական հանդեսներից»,- կարեւորեց Էդվարդ Միլիտոնյանը:

Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը