Դոլարը 0.41 դրամով արժեզրկվել է, ռուբլին 0.13-ով` արժևորվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը մարտի 30-ին կազմել է 481.26 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.41 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 544.69 դրամ՝ աճելով 5.46 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 692.53 դրամ է՝ աճելով 6.10 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 30-ին կազմել է 7.13 դրամ` աճելով 0.13 դրամով: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ 233.02 դրամ, ոսկի՝ 18,969.73 դրամ, պլատին՝ 14,668.28 դրամ։