Գեղարքունիքի մարզի տնտեսություններին բաշխվել է պետության կողմից սուբսիդավորված 765 տոննա ազոտական պարարտանյութ
ՏնտեսությունԳեղարքունիքի մարզի տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրել է 1 միլիոն լիտր դիզվառելիք, 5950 տոննա ազոտական, 100 տոննա ֆոսֆորական եւ 150 տոննա կալիումական պարարտանյութ, 300 տոննա գարնանացան գարու, եւ 1 տոննա առվույտի սերմացու:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչոթւյան պետ Համբարձում Համբարձումյանը, մարզի համայնքների տնտեսություններում հիմնականում ավարտվել է պետության կողմից սուբսիդավորված սերմացուների տրամադրումը, իսկ մոտ 10 օր է, ինչ սկսվել եւ ընթանում է ազոտական պարարտանյութի բաշխումը: Մարտի 31-ի դրությամբ տնտեսություններին բաշխվել է 765 տոննա ազոտական պարարտանյութ: 50 կիլոգրամ կշռող մեկ պարկ ազ ոտական պարարտանյութի գինը կազմում է 6 հազար դրամ: «Առաջիկա օրերին մարզ կներկրվեն եւ տնտեսություններին կբաշխվեն նաեւ կառավարության կողմից սուբսիդավորված ազոտական պարարտանյութի մնացած քանակությունը, կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերը, դիզվառելիքը: Մինչեւ գարնանացանի սկսվելը, կարծում եմ, տնտեսություններն ապահովված կլինեն պահանջված սերմացուներով, վառելանյութով ու պարարտանյութերով»,-նշեց գյուղվարչության պետը:
Խոսրով Խլղաթյան