Հայաստանի պետական գանձարանում կա մոտ 90 կգ ոսկի ու 873 կարատ ալմաստ
ՏնտեսությունՀայաստանի Ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանում 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ կա մոտ 90 կգ ոսկի ու 873 կարատ ալմաստ։ Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը: «Գանձա րանում կա մոտ 94.1 կգ արծաթ, 3 կգ պլատին, 1.3 կգ պալադիում, 762 կարատ չհղկված ալմաստ, 256 կարատ զմրուխտ, 103 կգ աճեցված մարգարիտ»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Սաֆարյանը:
ՀՀ կառավարությունը հաստատեց գանձարանի 2015 թվականի հաշվետվությունը: