Կառավարությունը համայնքներին տրամադրեց լրացուցիչ 1,5 մլրդ դրամ
ՏնտեսությունՀՀ կառավարությունը լրացուցիչ ավելի քան 1,5 միլիարդ դրամ է ուղղում համայնքներին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած բացը լրացնելու և պետական աշխատակիցների կենսաթոշակային վճարումներն իրականացնելու համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ այդ միջոցներից 1 մլրդ 467 մլն դրամը կբաշխվի համայնքներին, 50 մլն դրամ կտրամադրվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքին՝ ճանապարհների հիմնանորոգման համար:«Իսկ մնացած 20 միլիոն 319 հազար դրամ գումարը հատկացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ հետագայում բաշխելու նպատակով»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Լոքյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այս միջոցները լրացուցիչ են հատկացվում համայնքներին՝ որպես աջակցություն: