Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Տեղեկատվական բլեֆներ և «փուչիկներ»՝ առավել աղմկահարույց սկանդալներ կոծկելու նպատակով

Համարել պատահական, որ վերջին օրերին զուգահեռաբար լրատվական դաշտ են նետվում մեկը մեկից աղմկոտ պատմություններ ու «մուտիլովկաներ», միամտություն է:
 
Վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող երևույթները և դրան զուգահեռ «մատուցվող» տեղեկատվա-քարոզչական ջանքերը կարելի է հաջողվածների շարքին դասել:
 
Օրինակ` մետրոպոլիտենում ուղևորների պայուսակները ստուգելու մասին լուրը, որը կրկին բավականին լուրջ արձագանքի արժանացավ: Ու մինչ հասարակությունը ուշի-ուշով հետևում էր, թե  անվտանգության նկատառումներից ելնելով պետական կառույցներն ինչ օպերատիվությամբ են կարողանում գործել ու ամեն ինչ իրենց տեղը դնել` հասարակության ուշադրությունը շեղվեց բոլորովին այլ տեղ:
 
Այս ամենի մեջ գրեթե աննկատ մնաց կարևորագույն իրադարձությունը, ինչը, թվում է, պետք է շաբաթներ շարունակ չիջներ լրատվական թոփերից: Երկար դադարից հետո լրագրողներին ներկայացվավ ԱԱԾ Քննչական վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Միքայել Համբարձումյանը և սենսացիոն մանրամասներ ներկայացրեց անցյալ տարի Նորք-Մարաշի առանձնատանը ձերբակալված Արթուր Վարդանյանի և նրա կողմից հանցավոր խմբի գործով նախաքննության ընթացքի մասին: Ուշագրավ էին անգամ այն քարտեզներն ու սխեմաները, որի մասին նույնպես բավականին տեղեկություն տրամադրվեց: Հայտարարվեց նաև այն մասին, որ խումբը ֆինանսավորվել է հենց երկրի ներսից, ու հենց այն ժամանակ, երբ թվում էր, որ նման աղմկահարույց հայտարարությունից հետո մամուլը պետք է լծվեր ֆինանսավորողի ինքնությունը պարզելուն` հրապարակ նետվեց աղմկահարույց շղթայի հաջորդ օղակը` մի տեսանյութ,  բոլորովին այլ թեմայով: Այս անգամ արդեն ձևաչափն այլ էր: Համացանց էր նետված «տեսանյութ» կոչվող ձայնագրությունը, իբր թե բացահայտում էր Գագիկ Խաչատրյանի և իր եղբորորդու կողմից ստեղծված ստվերային խմբին ու  նրանց գործունեությունը: 
Բնականաբար, հայտնի հանցավոր խումբն ու նրա ստվերային ֆինանսավորողը անմիջապես մոռացվեցին և սլաքներն ուղղվեցին նոր թեմայի տիրաժավորմանը: Մի տեսակ արդեն կասկածահարույց է` արդյո"ք պատահականորեն նույն օրը հրապարակվեց վերոնշյալ տեսանյութը` հանցավոր խմբի շուրջ սենսացիոն բացահայտումների ֆոնին: Ի վերջո, տեսանյութ կոչեցյալը պարզապես տեքստի ընթերցում է, ակնհայտ է, որ արված է հապշտապ և առանց բովանդակությանը առանձնակի ուշադրություն դարձնելու, հավանաբար նպատակի իրականացման համար բավարար էր սենսացիոն վերնագիրն ու համացանցային տիրույթներում արագ տիրաժավորումը:
 
Սակայն, սա էլ դեռ չմարսած` պաշտոնական խողովակներից կրկին տեղեկատվական հարթակ նետվեց մի լուր, թե մարտի 24-ի  ահաբեկչության մասին տեղեկությունը ստացվել է ադրբեջանական օպերատորի IP հասցեից՝ ինտերնետային ցանցին հասանելիություն ձեռք բերելով երրորդ երկրի սերվերի միջոցով: Այստեղ  էլ ուշագրավ էր այն, որ  ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացված անհետաձգելի աշխատանքների արդյունքում է պարզվել այս ամենը:
 
Այն, որ մեր անվտանգության ծառայություններն ու ուժային մարմինները բավականին լավ են աշխատում կասկած չկա, բայց այսքան զուգադիպություն` այն էլ մի քանի օրվա ընթացքում, հնարավոր չէ: Ամեն դեպքում, այս ամենը թույլ ե տալիս ոչ թե հիանալ եղածով, այլ կրկին անգամ մտածել, թե տեսնես այս անգամ ի՞նչ խաղ են սկսել խաղալ հասարակության հետ: Ու ամենակարևոր հարցն այն է, թե  արդյո՞ք այս ամենն իրականում ինչ-որ ավելի լուրջ թեմայից շեղելու միտում չի հետապնդում, հակառակ դեպքում պետական կառույցների լրատվական ծառայություններն այդքան ջանասիրությամբ լծված չէին լինի ինչ-որ նամակ տարածելով ու հետո դրա մասին մեկ այլ տեղեկություն տրամադրելով:
 
Արմինե Գրիգորյան

 

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան