Այսօր փորձության օր է բոլորիս և ամեն ինչի համար
ԲլոգԱրմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Մեր փոխարեն Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան ոչ ոք չի կառուցելու: Այսօր մեր զինվորի բազկին և մտքին ապավինած, մենք հիասթափությամբ նայում ենք դեպի աշխարհի մայրաքաղաքներ, բայց գիտակցում ենք, որ հայերի և հայության ապագան կերտում է հայոց բանակը սահմաններին և հայ քաղաքացին Հայաստանով և Արցախով մեկ: Մեր ներկան և ապագան որոշում ենք մենք՝ Երևանն ու Ստեփանակերտը:
Անգլիական նավերը իրոք չեն կարող բարձրանալ մեր լեռները: Դա անում է մեր բանակը, մեր եղբայրն ու ընկերը, մենք:
Ազգային և պետական հարցերում մենք միասին ենք, մենք մենք ենք, մենք Հայ ենք:
Բարձրյալն օրհնի և պահպանի մեր զինվորին, մեզ և մեր Հայրենիքը: