Ալիևը կուլ տվեց Էրդողանի խայծը. Սերժ Թանկյան
ԲլոգՍերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակի կտրուկ սրմանը:
Նա մասնավորապես գրել է. «Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Բայդենը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ մտահոգություն է հայտնել շարունակվող բռնության կապակցությամբ՝ կոչ անելով երկխոսության, ինչպես նաև նշել է տարածաշրջանի համապարփակ երկարաժամկետ կայունության, անվտանգության և բարգավաճման կարևորությունը։
Դրանից անմիջապես հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Ղարաբաղի դիրքերի վրա։
Էրդողանի կողմից ոգևորված Ալիևը կուլ տվեց խայծը, իսկ Էրդողանն էլ իր հերթին ջանում է շեղել հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության հերթական տարելիցից: Սա ԱՄՆ փոխնախագահին և պետքարտուղարին հասցրած հարված է Ադրբեջանի կողմից։
Արդեն ժամանակն է, որ Օբաման օգտագործի «ցեղասպանություն» եզրույթն ու ցույց տա Էրդողանին, թե ով է «բոսսը»»: