Մեր բանակը կրկին հաղթեց ադրբեջանական բանակին
ԲլոգԳայանե Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վայրկյաններ առաջ հեռախոսազրույց ունեցա ԼՂՀ ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ ԼԵՎՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ հետ: Նա ասաց.
- Մեր բանակը կրկին հաղթեց ադրբեջանական բանակին: Մեր ժողովուրդը կրկին հաղթեց Ադրբեջանի ժողովրդին: Երբեք մեր ժողովուրդը այսքան հզոր ու հերոսական չի եղել: Երբեք Հայաստանը, Սփյուռքը, Արցախն ու մեր բանակը այսքան միահամուռ, ոգեղեն ու ամուր չեն եղել: Ես նորից պիտի ասեմ՝ հիացած եմ հայ զինվորի կամքով, արիությամբ, հայրենասիրությամբ: Հայ զինվորը սոսկալի ծանր դաս տվեց ադրբեջանցի զինվորին....Այս արկածախնդրությունը շատ ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի համար...