Ադրբեջանական կողմը կրկին ծիծաղելի իրավիճակում չհայտնվելու համար այս անգամ ազգանուններ չի նշում. Ա. Հովհաննիսյան
ԲլոգՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ադրբեջանական կողմը հաշվի առնելով նախորդ անգամվա ծիծաղելի իրավիճակը, որում հայտնվել էր, այս անգամ ազգանուններ չի նշում: Սա էժանագին հնարք է, ուղղված սեփական հասարակության ոգու բարձրացմանը, այլապես լավ գիտեն, որ ազգանուն հնչեցնելու դեպքում, իբր զոհված գեներալն ու գնդապետները կես ժամից անձամբ կխոսեն: