Ձեր «հավաստի տեղեկություններն» անգամ մի տարածեք, եթե դրանք մենք չենք հաստատել. Արծրուն Հովհաննիսյան
ԲլոգԱրծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայկական մեդիադաշտը այս անցնող երեք օրերին դրսևորեց բարձր գիտակցություն ու նվիրվածություն, սակայն կրկին առաջին սայթաքումը կամ դիտավորությունը, տեղի ունեցավ: Կրկին ու կրկին անգամ հորդորում եմ` հարգելի գործընկերներ, "ձեր հավաստի տեղեկություններն" անգամ մի տարածեք, եթե դրանք չենք հաստատել մենք, հատկապես զոհ նշելիս զգույշ եղեք: