Հայկական բուհերի ուսանողներին կհանձնեն Մոսկվայի քաղաքապետի անվան կրթաթոշակ
Մոսկվայի արտաքին տնտեսական եւ միջազգային հարաբերությունների վարչությունը արտասահմանում սովորող հայրենակիցների նկատմամբ պետական քաղաքականության իրականացման միջոցառումների շրջանակներում մեկնարկում է «Բալթյան եւ այլ երկրներում Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ» ծրագիրը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են «Մոսկվայի տան» մամուլի ծառայությունից:
Նոր հաստատված կրթաթոշակառուներին հանդիսավոր կերպով կհանձնվեն Մոսկվայի խորհրդանիշով պատվոգրեր եւ կրծքանշաններ, ինչպես նաեւ Մոսկվայի բանկի քարտեր, որոնց վրա էլ կհաշվանցվեն կրթաթոշակները: