Ժիրինովսկին խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
Բաքու ժամանած Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:
minval.az-ի փոխանցմամբ, ելույթ ունենալով Բաքվի սլավոնական համալսարանի ուսանողների առջեւ, Ժիրինովսկին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը շատ ցավոտ հարց է եւ Ռուսաստանի համար շահավետ է դրա հնարավորինս արագ կարգավորումը:
Նրա խոսքով` հակամարտության կարգավորումը ձեռնտու կլինի եւ ադրբեջանցիներին եւ հայերին:
«Անհրաժեշտ է հնարավորինս արագ կարգավորել այս խնդիրը, իսկ այն պետք է լուծել պետությունների ղեկավարների մակարդակում», - նշել է Ժիրինովսկին: