Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան


Տոլմեն դիր վրեն, մա՛մ, հեսա գալիս ենք

Բլոգ

Երեք տանկ ենք խփել մա՛մ, մեկը ես եմ խփել: Հանկարծ չլացես, մա՛մ, գալու եմ, հաղթած եմ գալու: Մա՛մ, պապային հանկարծ չթողնես գա: Մա՞մ, պապային ինչի՞ թողեցիր գա, մա՛մ… Պապան հետս ա մամ, մի՛ նեղվի, լավ կպահեմ: Էս ինչքան բան ես ուղարկել, մա՛մ: Պապան ասում ա՝ լացում ես, խնդրում եմ, մա՛մ, մի լացի, երկուսով ենք, էլ մեզ հաղթող չի լինի: Առաջ ենք գնում, մա՛մ…


Պապային ասա, թող հետ գա, մենակ չես լինի էլ, համ էլ չի թողնում ես առաջ գնամ, ինքն ինձանից առաջ անցած գնում է: Բայց դու մի նեղվի, մա՛մ, ես կողքն եմ, հանգիստ եղի, բայց ասա, թող հետ գա: Ինքը որ կռվում էր, ես իր կողքը չէի, հիմա իմ հերթն է, մա՛մ: Չի լսում ինձ, քեզ կլսի, երեւի: Մի քիչ նիհարել ա աչքիս, էլ չի խմում, ստեղ ոչ մեկ չի խմում, ստեղ խմել չի կարելի, ստեղ բացի առաջ գնալուց ոչ մի բան չի կարելի, խոցվել էլ չի կարելի, դրա համար մի նեղվի, մա՛մ, գալու ենք, երկուսով ենք գալու, երկուսս էլ գալու ենք, իրար հետ, մեզ հաղթել չի լինի, իրար հետ ենք:


Գեւորգ ձյաձան էլ եկավ, մա՛մ, մեր թաղը սաղ ստեղ ա` տղերքով ու հերերով: Մի կողմից էլ լավ ա, էլ րոպեն մեկ չեն զանգի, տենան ո՞նց ենք, ո՞ւր ենք…Մեր կողքն են ու իրանք տեսնում են, որ լավ ենք ու որտեղ ենք: Միշտ նույն տեղը չենք մնում, մա՛մ, առաջ ենք գնում: Կարող է մտածես, որ, առաջ գնալով, քեզնից ենք հեռանում, մա՛մ, չէէ, որքան առաջ ենք գնում, էնքան մոտենում ենք քեզ, որովհետեւ, որքան առաջ ենք գնում, էնքան մոտենում ենք հաղթանակին: Արդեն մոտ ենք, մա՛մ: Հիշո՞ւմ ես, որ մինչեւ բանակ գալս տղերքով ֆուտբոլ էինք խաղում, որ պարտվում էինք, մեկ էլ պապաները մտան դաշտ՝ մեր կողմից, ու հաղթեցինք: Նույնն ա, մա՛մ, ֆուտբոլ ա, մա՛մ, ֆուտբոլի նման անվտանգ ա, մա՛մ ու ֆուտբոլի պես հաղթելու ենք, մա՛մ: Հնարավոր չի պարտվենք, իրավունք չունենք պարտվենք: Հեր ու տղեն միասին չեն պարտվում, միասին չեն պարտվում, անհնար ա:

Մի բան եմ ուզում ասել, մա՛մ: Սուսան տոտայի աղջիկ Աննան, ո՞նց ա: Տեսնո՞ւմ ես, ավելի ա՞ սիրունացել: Չէ, ուրիշ բան մի մտածի, ուղղակի հիշեցի, ստեղ շատ եմ հիշում, ստեղ հիշելու տեղ ա: Պապան, օրինակ, երեկ գիշերը հիշել էր ձեր առաջին հանդիպումը, ինձ էլ ասեց՝ մտքիդ աղջիկ չկա՞: Սուսան տոտայի Աննային կանչի մեր տուն, մա՛մ, գալու եմ, մա՛մ, եթե ինձանից հարցնի, ասա, որ շատ լավ ա: Մա՛մ, ասա, որ հեսա պրծնելու ա ու գա, բանակը չէ, մա՛մ, կռիվը...


Էսօր ամսի 5-ն ա, մա՛մ, ո՞նց ես վարկը փակել: Պապան էլ ստեղ ա, ո՞նց ես կարողացել: Դրա համար եմ ասում` ասա պապային, թող հետ գա: Ինքն էդտեղ ավելի պետք ա: Չի ասում, բայց քեզ կարոտել է, մա՛մ, երեկ գրպանում քո նկարը տեսա, հետեւն էլ գրել էր` ես քեզ սիրում եմ: Ես էլ եմ քեզ սիրում, մա՛մ, բան չմնաց, հաղթում ենք:

Մա'մ ջան, էսօր թուրքի գյուղ ենք մտել, բայց դու հանգիստ եղիր, ո՛չ ես, ո՛չ պապան մարդ չենք սպանել: Բոլորը փախել էին, մարդ չկար: Եթե լիներ էլ, չէինք սպանի, մա՛մ, մեր կռիվը մարդկանց հետ չի: Պապան ասում ա՝ մորդ ասա տոլմեն դնի վրեն, հեսա գալիս ենք: Տոլմեն դիր վրեն, մա՛մ, հեսա գալիս ենք… Շատ հեռու ենք գնացել, բայց հեսա գալիս ենք, հաղթում ենք, արդեն հաղթել ենք ու սոված ենք, շատ սոված: Միսը մենք կառնենք, մա՛մ, դու հանկարծ չառնես:

Մա՛մ, Սուսան տոտայի Աննային ասա, թող գա քեզ օգնի…Ես ձեր ցավը տանեմ, մա՛մ:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/Armenians/photos/a.261145507320637.42840.260698287365359/773917726043410/?type=3&theater

Ավետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը