Կորեացի լուսանկարիչ Ջի Յեոն ներկայացրել է մի շատ հետաքրիր և ուշագրավ ֆոտոշարք «Գեղեցկություն» խորագրի ներքո: Լուսանկարիչը լուսանկարում է պլաստիկ վիրահատությունից հետո ապաքինման փուլում գտնվող կանանց և աղջիկներին և դրանով ուզում է աշխարհին և վիրահատությունների մոլուցքով տարված մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնել, որ վիրահատությունը խաղ ու պար չէ, այն իր հետ բերում է բազմաթիվ դժվարություններ և խնդիրներ: