Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան


Օրինակ վերցնենք մեր երեխեքից ու հանկարծ չխեղճանանք

Բլոգ

Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեղքս ի՞նչ թաքցնեմ, նահատակ ու մարտիրոս բառերը չեմ սիրում: Գիտեմ, իհարկե, բառերի իմաստն ու արժեքը: Հազիվ թե իմ ընկերների մեջ չիմացող լինի…
Ու հիմա, երբ մեր լուսավոր հերոսների, սեփական երկրի ու ազգի համար իրենց կյանքը չխնայած առյուծասիրտ տղաների մասին ասում են՝ մարտիրոսված, նահատակված, էլի՝ մեղքս չթաքցնեմ, ինձ «մի տեսակ» եմ զգում:

Երբ ասում են՝ նահատակ ու մարտիրոս, ապա՝ հավատի, գաղափարի համար տանջալի մահ ընդունած նվիրյալից բացի ու դրանից առաջ ես, ոնց ասեմ՝ խեղճուկրակություն, անօգնականություն, թուլություն, կառափնարան տարվողի ճարահատություն ու էլի նման բաներ եմ «տեսնում»: Չգիտեմ, գուցե ես վա՞տ քրիստոնյա եմ, միգուցե էդքան էլ քրիստոնյա չեմ ու, հնարավոր է, որ դրանից եմ այդպես ընկալում:
Եվ երբ մեր ընկած հերոսների մասին են ասում՝ նահատակ, սիրտս ընդվզում է… Որ մի հատ էլ ասում են՝ «խե՜ղճ էրեխեք…», բորբոքվում եմ, թեպետ սառնասրտությունս էլ հերիքում է, որ բորբոքվածությունս մեջս մնա: Չէ, գիտակցությամբ ընկալում եմ, որ դա վշտի, կարեկցանքի ու ցավի արտահայտություն է: Հասկանում եմ, որ ցավից կծկված սրտերով ազգակիցներս, նույնիսկ ամենապերճախոսները բառեր չեն գտնում՝ իրենց նույն այդ սիրտը հեղեղած հակասական հույզերն արտահայտելու և շուրթերից պոկվում է՝ «խեղճ էրեխեք»-ը…

Բայց հարազատներս, ուշադիր ու լավ նայեք լուսանկարներից ձեզ, մեզ, բոլորիս նայող՝ այս օրերին ընկած նվիրյալների, Վահագնի ընտրյալների պայծառ, շատերի գրեթե պատանեկան դեմքերին: Ուշադիր և լավ նայենք վիրավորված, անվարան Հայրենիքը պաշտպանելու նետված, ոտք ու ձեռք կորցրած մեր վիրավորների կեցվածքին, ուշադիր ու լավ լսենք նրանց խոսքը: Ուշադիր ու լավ նայենք հենց էս պահին զենքը ձեռքին դիրքում կանգնած, թշնամու հետ կռիվ տվող ու ռազմաճակատից իր հարազատներին ու ընդհանրապես իր ազգին «դուխ տվող», մեծաքանակ ոսոխին տանկուվեռտալյոտով հանդերձ շանսատակ արած ու անելու էլի պատրաստ տղաների աչքերին:

Ի՞նչ խեղճ-ի, ի՜նչ նահատակի մասին է խոսքը: Փորձության մի քանի վայրկյանի մեջ, ակնթարթորեն ոգով առնականացած, ասես Տորք Անգեղի ու Սասունցի Դավթի առասպելական զորությունն ստացած այս 18-20, 25 տարեկան տղերքը մեր չուզողի աչքն են տվել-հանել, մեր թշնամու կաղկանձն են աշխարհատարած արել՝ էնպես են քիթումռութին հասցրել...

Նման դեպքերում բոլոր բառերն են խամրում, գիտեմ: Բայց նայենք…
Ես, որ նայում եմ ու հզորություն եմ տեսնում ու հաստատակամություն եմ տեսնում: Վճռականություն ու քաջություն եմ տեսնում: Ազնվություն ու ասպետություն եմ տեսնում: Սեփական անելիքն իմացող, իր անելիքին տիրապետող, իր ուժերի ու ընկերների միասնության վրա վստահ տղամարդու արժանապատվություն եմ տեսնում:

Ուժ եմ տեսնում ու լուսեղեն Ոգի: Անհաղթելի, անընկճելի, անխորտակելի ու անկոտրում Ոգի, որ ասես հազարամյակների խորքից գալիս է ու իրենց հայացքների միջով լցվում է ուղիղ սրտիս մեջ:
Անմա՛հ, անահ ոգի ու ոգեղենություն:

Մեր տղերքը խեղճ չե՛ն, մենք խեղճ չե՛նք, մեր ազգը խեղճ չէ՛: Խեղճն ու խղճուկը նա է, ով ուզում է մեզ ներշնչած լինել, թե մենք խեղճ ենք, թե մենք էս ենք, էն ենք... Էնքան են էդ բաները քարոզել, որ մենք էլ ենք, այ մարդ, զարմանում, երբ տեսնում ենք, թե ինչքան միաբան, միակամ կարող ենք լինել ու, որ լինում ենք, ինչքան զորեղ ենք դառնում…

Մեր հերոսները հզոր են: Իրենց ոգին մեզ է փոխանցվում պատգամի նման, հորդորում է՝ չխեղճանաք հանկարծ…
Լուսավոր ու անկեղծ նայում են ու կարծես ասում՝ հայեր ջան, մեր մատաղ կյանքը նրա համար չենք դրել, որ որևէ հայ խեղճանա: Հայեր ջան, ճականերդ բաց ու գլուխներդ բարձր նայեք ալամ-աշխարհին, որովհետև մեր պես զավակներ ունեք, որոնց համար ամաչելու բան չունեք և որոնց համար հպարտանալու բան ունեք…
Օրինակ վերցնենք մեր երեխեքից ու հանկարծ չխեղճանանք: Հանուն իրենց արածի ու զոհողության…

 

 

5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան