Հայկական ընկերությունն առաջարկում է սահմանների անվտանգության համար տեղադրել ջերմային տեսախցիկներ
ԲլոգJust Look ՍՊԸ-ն, ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ հրավիրում է ՀՀ ՊՆ, ՀՀ ԿԱ ՊԵԿ, ՀՀ ԿԱ ԱԱԾ և այլ ուժաին կառույցներին համագործակցել ՀՀ պետական սահմանի, ինչպես նաև՝ Արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում ՈՐԱԿՅԱԼ ջերմային տեսախցիկներ տեղադրելու գործում:
Ավելորդ չէ նշել, որ Just Look ՍՊԸ-ն համագործակցում է ՀՀ լավագույն ինժիներների ու ծրագրավորողների հետ, որոնց օգնությամբ կարող ենք ստանալ վերջնական լուծում ոչ միայն ցամաքային ինժիներական կետերը ամրապնդելու համար, այլ ԱԹՍ-ների օգնությամբ իրականացնել շփման գծի և թշնամու թիկունքի ջերմային մոնիթորինգ(Thermal monitoring):
Ինչու՞ հենց ջերմային տեսախցիկներ:
Գիշերային ժամերին, երբ տեսանելիությունը մոտիկ է զրոյականին, ԱԹՍ-ները կարող են թռչել հակառակորդի դիրքերի վրայով և ստանալ տեղեկություն հակառակորդի՝
1. Կենդանի ուժի առկայության և քանակի վերաբերյալ:
2. Զին տեխնիկայի և քանակի վերաբերյալ:
3. Տեխնիկական միջոցների տեղաշարժման վերաբերյալ(քանի որ ուժերը հիմնականում տեղաշարժվում են գիշերային ժամերին):
Պատրաստ ենք ողջ ներուժով անշահախնդիր համագործակցել ՀՀ և ԼՂՀ բոլոր ուժային կառույցների հետ:
Ինչպես նաև, անձինք, ովքեր հասկանում են, որ առաջնագծին ոչ միայն պապիրոս ու զուգարանի թուղթ է պետք, այլ նաև ժամանակակից՝ 21-րդ դարի տեխնիկական միջոցներ, ապա թող կապնվեն մեզ հետ:
Ողջ մնացած զինվորների և նրանց մայրերի կողմից, ԿԱՆԽԱՎ՝ շնորհակալություն:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/Mobotix.Armenia/