Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան


Դուշման Վարդան` Վարդան Ստեփանյան

«ՄԱՐՏԸՆԿԵՐ»

Դեկտեմբերի 27, 1997թ.

1966 թվականի մարտի 9-ին, Երևանում, սովորական պայմաններում ծնվեց անսովոր մի մանչուկ, ծնվեց ու ժառանգեց սրբացած նախնու անունը՝ Վարդան։ Մեծացավ զարմանահրաշ գրքերի աշխարհում՝ գրադարանում, մայրը Երևանի նուրբ բրդյա գործվածքեղենի կոմբինատի գրադարանի վարիչն էր։ Մայր ու որդի օրվա մեծ մասն այնտեղ էին անցկացնում։ Դեռևս դպրոցական տարիներից դրսևորվեց Վարդանի հայրենասիրությունը, ազգասիրությունը։ Այդ ժամանակից գիտեր դարասկզբին ազգի գլխին եկած Մեծ եղեռնի, գերված հողերի, պապերի տեղահան եղած դառը ճակատագրի մասին։ Զգում էր, որ դեռ կռիվ ունենք, տուն բերելու հողեր ունենք։

Վարդանը մոր, քրոջ և եղբոր հետ

«Ամաչում եմ ազգիս տղաների համար՝ գնում են Ռուսաստան հնոցապան կամ վարպետ դառնում։ Թուրքիան մեր դարավոր թշնամին է՝ զինվորական, սպա ո՞վ պետք է դառնա»։ Այս էր նրա Աֆղանստան կամավոր կռիվ մեկնելու պատճառը։

1986թ-ին ընդունվեց Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Ուզում էր արդարության պաշտպան լինել իր ժողովրդի համար։ Բայց եկան փորձության, ինքնահաստատման օրեր, ոտքի կանգնեց հայ ժողովուրդը, հավատաց արդարության, ճշմարտության վերածնությանը։ Ոտքի կանգնեց և Արցախը, օգնության կանչեց Մայր Հայրենիքի զավակներին։ Նոր էր վերադարձել Աֆղանստանից՝ հերոսացած։ Հերոս օտարի հողում, ու՞մ է պետք։

Հիշատակման է արժանի համալսարանի ընդունելության քննությունից մի տող. «Մանկուց է հոշոտվել իմ հոգին, հայ ասելով ես հասկանում եմ ԵՂԵՌՆ, ՊԱՅՔԱՐ, ԼՈՒՅՍ ՈՒ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄ։ Ազատության համար պայքարը սուրբ գործ է, երնեկ նրան, ով Մասիսը տուն կբերի»։

Եվ հայոց եղեռնի ցավը հոգում ելավ պայքարի, որ հարատևի իր ազգի վերածնունդն ու հավերժական գոյն աշխարհում։ Ազգի ցավով տառապող, մանկուց հոշոտված նրա հոգին ժայթքեց 88-ի առաջին իսկ օրերին։

Զենք-զինամթերք ձեռք բերելու համար անվախ հասնում էր Մոսկվա, տարբեր քաղաքներ։ Հեշտ չէր նաև խորհրդային անվտանգության կոմիտեի հսկողության ներքո մարդկանց հավաքագրելու գործընթացը։ Բացի ճակատից, գործել է նաև ընդհատակում։ Կապ պահպանելով Մոսկվայի հայ համայնքի, ինչպես նաև անվանի լրագրողների հետ, մեծ է եղել նրա դերը Արցախյան շարժումը Մոսկվայում լուսաբանելու, իսկությունը հանրությանը ներկայացնելու, հասարակական կարծիք ստեղծելու առումով։ Եղել է ինքնապաշտպանության կազմակերպիչներից Հայաստանի սահմաններում, Արցախում։ Մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալույի, Շուշիի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։

Կարողանում էր լսել, ամբարել և ասել իրենը՝ բանիմաց, անհավակնոտ, ճշմարիտ։ Հրաշալի տիրապետում էր զինվոր պատրաստելու բոլոր գաղտնիքներին, սիրում էր իր փորձը, իմացածը տալ, հաղորդել ուրիշներին։ Նա Ղարաբաղի առաջին բանակի ստեղծողներից մեկն էր, և նրա զինվորներն այսօր ղարաբաղյան բանակի հմուտ հրամանատարներ ու ղեկավարներ են, նաև ԼՂՀ Կենտրոնական շտաբի անդամներ։ Անհանգիստ էր, մտածող, անվերջ որոնող։ Շուշիի ազատագրումից հետո նրա նախաձեռնությամբ ականապատվեց Շուշիի – Զառիսլու ճանապարհը։

Այսպես շարունակ, մինչև գույժը շամփրեց հուլիսյան տաք օրվա սիրտը, և օդը ցրտեց։ Որդուց քիչ պակաս հերոս մայրը, որը ոչ միայն չէր արգելել, պահել որդուն խենթորեն նվիրվելու Արցախին, այլև ինքն էլ դարձել էր որդուն համակիր ու գաղափարակից, դարձավ սևազգեստ։ Ընկերների թիկունքից հսկա սար շուռ եկավ, կարծես մեջքները կոտրվեց…

Աստված իմ, որքան դաժան է կյանքը, անարդար՝ Աստծո ընտրությունը։

Այո՛, այդ ամենից հետո շատ շատերին թվում է, թե Հայրենիքի համար նահատակված զինվորներին հարգանքի տուրք մատուցելիս երբեմն գունազարդվում է իրականությունը, խտացվում գույները։ Բնավ այդպես չէ, ու չարաչար սխալվում են նրանք, ովքեր այդպես են մտածում։

Ու եթե որևէ մեկին «ԱՐԾԻՎ» ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ, ՈՒՐԵՄՆ ՆԱ ԻՐՈՔ ԱՐԾԻՎ Է ԵՂԵԼ։ ՄԵՂԱՎՈՐԸ ՄԵՆՔ ԵՆՔ, ՈՐ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՉԵՆՔ ԻՄԱՑԵԼ։ Օրինակ, Վարդանին ճանաչողները զինակիցները նրան «Ազգի հերոս» են անվանում։ Ասեմ, որ արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի, Շուշիի ազատագրման համար մեդալին, մի շարք պարգևների ու պատվոգրերի։

Անմահ հերոսներՊատերազմը իր օրենքներն ունի, չգրված, բայց հաստատված։ Ազատագրված ամեն մի թիզ հող կյանք է պահանջում, և թափվում է արյունը, հայ զինվորի արյունը՝ վերահաստատելով հայի ապրելու իրավունքը։ Արցախյան պայքարը, այդ հողի վրա թափված արյունը հավաստիացնում է բոլորին. չկա երևանցի կամ գյումրեցի, արարատցի կամ գորիսեցի, հայաստանաբնակ, սփյուռքահայ։ Կա միայն սրբագործված հայ նահատակ զինվորի անունը՝ Դուշման – Վարդան, Աշոտ (Բեկոր), Արթուր (Դուդուլ), Վիգեն (Բեյրութցի), տասնյակ ու հարյուրավոր քաջ տղերք։ Ու այդ սերմերը դեռ որքան ծիլեր են տալու, իսկ ապրողներիս պարտքն է հիշել նրանց պատգամը։

Այո՛, արդեն հող են դարձել բացակա տղաները։ Հողը նրանց առել է իր գրկի մեջ ու սիրուց ու վշտից ծիլ տվել։

Ամալյա Եդիգարյան

Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըԱյլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութԻշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանԿանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանUcom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՀոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՇարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանԳավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱյն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԼավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութ