Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Օտարից արդարություն պահանջելուց առաջ այն պետք է հաստատել նախ սեփական երկրում

Այս օրերին, երբ հասարկությունն ակտիվորեն քննարկում է ապրիլի 1-5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հարձակում գործելու և հայկական կողմից պատասխան հարված հասցնելու մանրամասները, պարզ է դառնում, որ իրականում ամեն ինչ կարող էր բոլորովին այլ կերպ լիներ, եթե իշխանությունները ժամանակին բարձրացված շատ ու շատ հարցեր ոչ թե շրջանցեին, այլև քաղաքական կամք դրսևորեին ու  դրանց լուծում տային:

Անցած օրերը ևս մեկ անգամ փաստեցին, որ սահման պահողը ոչ թե դղյակներում ծվարած «ոսկե» երիտասարդությունն է, այլ սեփական քրտինքով քարից հաց քամող սովորական հայ մարդու զավակը: Ու այս ֆոնին, ժամանակն է, որ հայրենիքի համար իր կյանքը զոհած ցանկացած զինվորի ընտանիք կոնկրետ գործերով ու քայլերով տեսնի ու իր մաշկի վրա զգա, որ հայրենիքը ոչ թե խոսքով է իր կողքին է, այլ կոնկրետ գործով:

Վերջին օրերին սահման մեկնող կամավորները ևս մեկ անգամ հաստատեցին, որ երկիրն իրենցով կարող է միայն հզոր ու հպարտ լինել, բայց իրականում հզոր հայրենիք ունենալու համար դեռ պետք է լուրջ հետևություններ անել:

Այս օրերին էլ հասարակությունը իր բողոքի ալիքի վեկտորն ուղղել է Ադրբեջանին զենք վաճառողի դեմը՝ մոռանալով, որ Հայաստանն էլ կկարողանար ավելին ունենալ, եթե ժամանակին ոչ միայն բռներ իր երկիրը թալանողի ձեռքը, այլև ամեն ինչ աներ, որ կոռուպցիա կոչվող հրեշն այդքան հիմնովին չտեղավորվեր մարդկանց ուղեղներում:

Ինչո՞ւ պիտի օտարը մեզ հարգի ու մեզ հետ հաշվի նստի, եթե երկրի ներսում չկա տարրական համերաշխություն, միաբանություն և միասնություն ասվածը: Երբ մեկն իր օրվա հացը չի կարողանում վաստակել, իսկ ոմանք էլ հասցրել  են այնքան հարստություն դիզել, որ թոռից թոռ, ծոռից ծոռ ուտեն, էլի չի վերջանա:

Այսքանից հետո նախ՝ պետք է մտածել մկրատի ծայրերը քիչ-քիչ իրար մոտեցնելու մասին: Հային ողորմություն պետք չէ, հային արժանապատիվ աշխատելու և ապրելու հնարավորություն է պետք տալ: Այդ դեպքում երկիրն էլ շեն կլինի, սահմանը՝ ամուր, իսկ ժամանակի հերոսը ոչ թե ուրիշի փողերով հարստացածը, այլ իր սեփական քրտինքով ստեղծող, արարող ու ապրող հայ մարդը:

Իշխանություններն այսօր կանգած են նոր ու կարևոր երկընտրանքի առջև՝ կա´մ կրկին նույն ոճով շարունակել ցույց տալ, թե իբր ամեն ինչ լավ է, կա´մ էլ բարձրաձայն խոստովանել, որ ռազմի դաշտից մինչև յուրքանչյուր հայի օջախի չկայության պատճառը սեփական  իշխանությունների կողմից թույլ տված կոպիտ սխալների պարզ հետևանքն է:

Ու եթե մեր իշխանություններին այսքան տարի հետո էլ դեռ չի հաջողվում իր հայրենիքում արդարություն հաստատել, ապա որքանո՞վ այն իրավունք ունի օտարից պահանջել նույն արդարությունը: Այստեղ իրականում գործում է բումերանգի օրենքը, որն ավելի դաժան է, քան կարելի է պատկերացնել:

Օտարն էլ է տեսնում, թե որքան արժե նույն արդարությունն այդ երկրի ներսում և նույն  գնով էլ ինքն է վաճառում իր «արդարությունը» այդ երկրում: Բումերանգի էֆե՞կտ, թե՞ սեփական ձեռքերով ցանածի բերքահավաք, արդեն կարևոր չէ, հետևանքը նույնն է՝ խաբողին խաբում են, վաճառվելուն պատրաստ կանգնածին՝ վերավաճառում, իսկ գնային քաղաքականությունն էլ նման դեպքերում հիմնականում որոշվում է միազգային շուկայի չափանիշներով:

Հիմա ժամանակն է մի պահ կանգ առնել ու հստակ որոշել՝ շարունակում ենք խաբելով ապրե՞լ, թե՞ որոշում ենք արդարության ուղին բռնել: Երկու ճանապարհն էլ կա, մնում է այն ընտրել և իշխանությունների ընտրությունից արդեն կախված կլինի հասարակության արձագանքը, քանի որ այլևս նման ձևով շարունակել չի լինի:

Արմինե Գրիգորյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան