Վատիկանը նորովի է լուսավորել Սիքստինյան կապելան
Վատիկանը նոր սարքավորումներ է տեղադրել Սիքստինյան կապելայում, որպեսզի լավացնի Միքելանջելոյի ձեռքով արված որմնանկարների լուսավորումը և նվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Wall Street Journal-ը:
Վատիկանի թանգարաններն աշխատանքների կատարումը հանձնարարել են լուսավորման սարքավորումների Osram գերմանական արտադրողին: Պայմաններից մեկը եղել է գլուխգործոցներն անխաթար պահելը: Սարքավորումների փոխարինումը էլեկտրաէներգիայի սպառումը կկրճատի 60 տոկոսով:
Սպասվում է, որ նոր սարքավորումներով հանդերձված Սիքստինյան կապելան առաջինը կտեսնի Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Այցելուները կկարողանան նոր լուսավորման արդյունավետությունը գնահատել՝ սկսած հոկտեմբերից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: