Այն ինչ արեց Վարդանը, լրիվ համահունչ է ազգային այս զարթոնքին…
Բլոգ
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««Մեր միակ ռազմական դաշնակիցը մեր զինվորն է» շարքի շրջանակներում չեմ կարող չընդգծել էս պայծառ տղուն, ով մի կողմ դնենք, որ հորեղբորս տղան է, բայց այն ինչ արեց Վարդանը, լրիվ համահունչ է ազգային այս զարթոնքին, պարզապես այն ժամանակ, որ արեց, ազգս հուսալքության վերջին աստիճանին էր կանգնած:
Վարդանն անվճար և բարձր առաջադիմությամբ սովորում էր Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իր կամքով դադարեցրեց ուսումը' այն զինվորական ծառայութունից հետո շարունակելու պատրաստակամությաբ:
Վարդանը դեմ գնաց ծնողների կամքին (Սովորի նոր կգնաս ծառայության պնդմանը),Վարդանի միակ փաստարկը շատ պարզ ու հասարակ էր. Հայաստանում քիչ մարդ է մնացել, բա եթե հիմա չգնա ծառայության, ում է պետք սովորելը:
Վարդանը ծառայում է Արցախի Մարտունի 3-ում:
Հիմա հանգիստ եմ, Վարդանի պես շատերն են մտածում, Վարդանը միայնակ չմնաց իր իրատեսական երազկոտության մեջ:
Համբերություն Վարդանի ու մյուս զինվորների ծնողներին: Բայց նաև շնորհակալություն, որ էսպիսի զավակներ եք ծնել ու դաստիարակել...
