Ինձ թվում է, որ նոր պատերազմն անխուսափելի է
ԲլոգԹող ես սխալվեմ... Ինձ թվում է, որ նոր պատերազմն անխուսափելի է: Ալիևի վարչակազմը միլիարդներ ծախսելուց հետո, մեծ թվով զոհեր տալուց հետո չհասավ անգամ նվազագույն հաջողության: Մոտ օրերս հավանաբար ադրբեջանական կողմը կփորձի դիմել դիվերսիոն գործողությունների, նրանք կփորձեն և տեղեկություն հայթաթել, և թիկունքը թուլացնող քայլեր կատարել: Ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը Արցախի սահմանի ողջ երակայնքով սկսված լայնամասշտաբ հարձակումը չունեցավ հաջողություն նաև նրա համար, որովհետև Հայաստանից ցամաքային ճանապարհով օգնություն գնաց Արցախին մեծ թվով ռազմական ներուժ, իսկ դա հաստատ չի վրիպել ադրբեջանական համապատասխան մարմինների կողմի աչքից և չեմ բացառում, որ իրենք կփորձեն նաև ,,աչք,, դնել այն ճանապարհների վրա ,որոնք ուենն կենսական նշանակություն: Կարծում եմ մեր կառավարությունը ողջամիտ քայլ կատարեց Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերջնական կառուցման հարցում, սակայն պետք է նաև մտածեն անվտանգության մասին և ճանապարհի ողջ երկարությամբ տեղադրեն տեսանկարահանող սարքեր: Անվտանգություն ասվածը չի վերաբերվում վարորդներին, խոսքը ռազմական անվտանգության մասին է: