Պատերազմը հետաքրքիր բան է
ԲլոգԱշոտ Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Պատերազմը հետաքրքիր բան է. տականքներն արագ մկան ծակն են մտնում, ու ազնիվ մարդիկ գրավում են իրենց իսկական տեղը, որ տականքները զավթել էին: Բայց ցանկացած պատերազմ ավարտվում է, և վերջին կրակոցից ու պայթյունից անմիջապես հետո մկան ծակը մտածները նորից դուրս են գալիս ու կարգին մարդկանց բրթբրթելով՝ վերանվաճում տարածքը: Ու կարգին մարդիկ լկտիությունից ապշած՝ կարկամում են: Կռիվը կանգնեց թե չէ, ահա հայտնվել է եղնուկյան կոչվող արարածը, որ, հիշում եք, այլևայլ կանանց հետ, իր կնոջն էլ էր պառկեցրել Մաշտոցի ասֆալտին:
Հայտնվել է սույնը ու հայտարարում է, թե ինքը կասկածում է արդարադատությանը: Հիմա, երբ ահռելի ջանքով փորձում ենք գտնել մեր փոխադարձ հավատը, կարկատել ներհանրային վստահությունը, մեկ դարձնել իշխանությունն ու ժողովուրդը, ինչքա՜ն անբարոյական պիտի լինի մարդը, որ քերծվածքն առիթ դարձնելով՝ նորից անվստահություն ու անհավատություն սերմանի մեր ու մեր միջև: Մեղա, որ ասեցի մարդ. ինչքա՜ն անբարոյական պիտի լինի արարածը, որ մեր զոհված տղերքի արյունը դեռ չչորացած՝ հրապարակ նետի սեփական սադրանքի շարունակությունը ու չամաչի կեղտոտ նպատակներն առաջ բրթելուց: Նման բաները, ժողովո՛ւրդ, իշխանությունների դեմ չեն արվում, մե՛ր դեմ են, որովհետև իշխանությունն էլ ենք մենք, իսկ մեզ մեր դեմ հանողները, , մենք չենք, օտար են դրանք, թշնամի են, ամենավտանգավոր թշնամին, ավելի, քան սահմաններին կանգնած ատամները կրճտացնող թուրքը…