«Հրապարակ». Ոստիկանները չեն կարողանում հայտնաբերել Վալերի Օսիպյանի եղբորորդուն
Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսում, աչքը թերթից չկտրելով, ընթերցում էր բացահայտված սպանությունների վիճակագրությունը՝ շրջանցելով չբացահայտվող հանցագործությունները։ Գրում է «Հրապարակ»-ը:
Հունիսի 2-ից մինչ օրս չեն կարողանում հայտնաբերել Կարապետյանի տեղակալ Վալերի Օսիպյանի եղբորորդուն, ով կասկածվում է Նուբարաշենում 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ։ Երեկվա դրությամբ դեռ նորություն չկար։ Տպավորություն է ստեղծվում, որ ձգձգելով նպատակ ունեն պարտակել հանցագործությունը։
Իսկ օրեր առաջ Կարապետյանն արդեն փորձեց արդարացնել՝ նշելով, թե «ցանկացած ոստիկան էլ կարող է մերձավորներ ունենալ, որոնք կարող են կատարել հանցագործություններ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում