Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԼոնդոնյան ու նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի թարմ տվյալները վկայում են, որ նավթի համաշխարհային գները նվազում են։
Ինչպես նշում է gazeta.ru-ն, օրինակ` Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI ապրանքանիշի թեթև նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.95 տոկոսով` հասնելով 1 բարելի դիմաց 41.77 դոլար ցուցանիշի։
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունիսյան մատակարարման ֆյուչերսների գինը նվազել է 0.72 տոկոսով` հասնելով 1 բարելի դիմաց 44.37 դոլար ցուցանիշի։