Մենք թիկունքում, պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի սահմանում կանգնածները չտրվեն առօրյա կենցաղային հոգսերին...
ԲլոգԱյս օրերին մեր կամավորները գտնվում են սահմանին, մեր կանոնավոր բանակի կողքին ու տղերքի հետ սահման պահում: Բնականաբար սա ժամանակավոր է , հենց վտանգն անցնի կամավորները նորից կվերադառնան իրենց ընտանիքները և կսկսեն վաստակել իրենց հանապազօրյա հացը: Սահմանին են գտնվում մարդիկ, ովքեր բանկերի նկատմամբ ունեն վարկային ու ֆինանսական պարտավորություններ: Բնականաբար այս օրերին տվյալ մարդիկ չեն կարող կատարել իրենց ֆինանասկան պարտավորությունները բանկերի նկատմամբ: ՀՀ կառավարությունը և Կենտրոնական Բանկը պետք է հանդես գան նախաձեռնությամբ, որով ժամանակավորապես կդադարեցվի տույժերի և տոկոսների հաշվարկումը, մինչ սահման մեկնած կամավորների վերադարձը: Այս օրերին մենք թիկունքում, պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի սահմանում կանգնածները չտրվեն առօրյա կենցաղային հոգսերին...
Աղբյուրը՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/208252106221405?pnref=story