Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ Կարապետյան Ինչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ» Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Ոչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ» Համընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ» «Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»


Մոնթեն նրանցն էր… հուշեր (լուսանկարներ)

Lifestyle

Razm.info-ը գրում է.

Երբ գնացել էինք Մոնթեի դին բերելու, Մարտունու բնակիչները թույլ չէին տալիս, ասում էին` Մոնթեն պիտի այստեղ մնա: Այ այդքան էին սիրում, Մոնթեն նրանցն էր… 23 տարի առաջ հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում զոհվեց Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը։

Մոնթե Մելքոնյան

Մոնթե Մելքոնյան

Ռազմինֆոն ներկայացնում է տարբեր առիթներով Մոնթեի մասին իր մարտական ընկերների հուշերն ու պատմությունները մեկ նյութում։

Մարտիրոս Ժամկոչյանը Մոնթե Մելքոնյանի հետ

Մարտիրոս Ժամկոչյանը Մոնթե Մելքոնյանի հետ

Մոնթեի մասին պատմում է նրա մարտական ընկեր, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկներից, նախկին քաղբանտարկյալ Մարտիրոս Ժամկոչյանը

«Մոնթեին առաջին անգամ հանդիպել եմ ապրիլի 24-ին։ Այդ օրը Մոնթեն անգլերենով շատ տպավորիչ ելույթ ունեցավ։ Այդտեղից մոտիկություն հաստատվեց, սկսեցինք շփվել։ Մնացած պատմությունը կապված է ԱՍԱԼԱ-ի հետ։ Ինքն ինձնից շուտ եկավ Հայաստան։ Բանտում նրանից նամակ ստացա։ Գրել էր. «Հանկարծ ուրիշ երկիր չգնաս, մեր պայքարն այստեղ՝ Արցախում, շարունակվում է: Ուզում եմ իմ կողքին լինես»։ Մենք այստեղ միասին հիմնեցինք «Հայրենասիրական» ջոկատը, կռիվներին մասնակցեցինք, հետո հայկական բանակ ստեղծեցինք։

1990-ական թվականներին, երբ ես Շվեյցարիայի բանտում էի դեռ, վերջին ամիսներին (Բանտարկության վերջին ամիսներին Ժամկոչյանին հնարավորություն էր տրվել օրվա ընթացքում քաղաքացիական կյանքում զբաղվել իր գործով, իսկ գիշերը գիշերել պատժախցում) հանդիպեցի Վազգեն Սարգսյանին, հարցրեց՝ «Մարտիրոս, Մոնթեի հետ հանդիպել եմ Երևանում, բայց կուզեմ իմանալ, թե ինչ գիտի ռազմական գործից»։ Ասացի, որ ամբողջովին կարող է վստահել։ Նա հմուտ տիրապետում է մարտավարությանը։ Երբ Վազգեն Սարգսյանը վերադարձավ Հայաստան, Մոնթեին հանձնարարեց, որ կարող է մասնակցել Արցախի ինքնապաշտպանական գործողություններին։

Նա արցախցիների վրա խմելու համար միշտ խոսում էր։ Ասում էր՝ մի խմեք, խմելը լավ բան չէ։ Պատասխանում էին. «Մենք խմել ենք, մեր պապերն էլ են խմել»։ Ասում էր՝«Կներեք, ձեր պապերը լավն են եղել, բայց դուք էշ եք։ Էշը լավ կենդանի է, վատ կենդանի չէ, խելացի կենդանի է, վիրավորական չըլլա»։

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանով

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանով

Մոնթեն՝ հետախույզ. 9 ամիս նրա հրամանատար Վովա Վարդանովի հուշերում

«Շատ կարճ՝ 9 ամիս՝ 1991 հունվարից մինչև սեպտեմբեր, Մոնթեի խումբը մտավ մեզ մոտ։ Արցախ գնալուց առաջ ծանոթացանք, ինչի համար չեմ ափսոսում։ Ինքը այս պատերազմի վառ էջերից մեկն է, որ կարողացել եմ կյանքիս գրքի մեջ թերթել։ Ինձնից հետո Շահումյանում նրա հրամանատարն է եղել Կոռնիձորի Արայիկը, այնուհետև Մոնթեն Մարտունի է գնացել՝ արդեն որպես հրամանատար»։

Ես ընդհանրապես Մոնթեի ու իր հետ սփյուռքահայերի՝ մեր ջոկատ մտնելուն դեմ եմ եղել։ Բայց երբ շփվեցի, հենց առաջին հայացքը հերիք էր. իր մեջ մեծ պոտենցիալ կար, ես ջահել էի, միանգամից չտեսա, որոշ ժամանակ պետք եղավ։

Նախօրոք իմացել էր երևի, որ պատմություն եմ սիրում, հնեաբանություն, թեթև մի երկու ակնարկ արեց, սիրտս շահեց այն աստիճան, որ տարվեցի։ Հետո եկել եմ համոզել մեր ջոկատի տղաներին, որ Մոնթեի խումբը մեզ մոտ մտնի։ Մեկ երկու ամսվա մեջ ֆորմայի մեջ մտավ։ Ուրիշ է քաղաքային պայմաններում ինքնապաշտպանությունը, այլ է մարտական գործողությունը սարերում։ Շատ գրագետ զինվորական էր։ Մեկ երկու ամսվա ընթացքում նա եկավ ու հասավ շատ-շատերիս, շատ շատերից էլ անցավ։ Իր տղաներին պետք եղավ 6 ամիս։

Ես քարտեզների վրա աշխատելու համար միայն մեկ հոգու էի մոտ թողնում՝ Արտակ Բագրատյանին (Գայլուկ), հետախուզության գծով իմ տեղակալն էր: Մոնթեն 2 ամիս հետո շատ պինդ տեղ զբաղեցրեց քարտեզի կողքին։

Ուներ անձնական քարտեզ, որ Եվլախի կետով վերջանում էր։ Այնպես էր նախագծած, որ Կուր գետը պետք է լիներ մեր բնական սահմանագիծը»։

Ազատամարտիկներ (ձախից աջ). Վովա Վարդանով, Աշոտ Ղարիբյան, Տիգրան Խանումյան, Արկադի Սարգսյան

Ազատամարտիկներ (ձախից աջ). Վովա Վարդանով, Աշոտ Ղարիբյան, Տիգրան Խանումյան, Արկադի Սարգսյան

Մոնթեն՝ նրա մարտական ընկեր Աշոտ Ղարիբյանի հուշերում

«Ես Մարտունու ջոկատի Երկրապահի հրամանատարն էի։ Առանց իր [Մոնթեի] իմացության մասնակցեցի Շուշիի ազատագրմանը։ Դա իմ փափագն էր։ Մարդ, որ լսել է Շուշիի մասին երկար տարիներ, հիմա հնարավորություն ունի մտնելու այդ տարածք ու չմտնի՞։ Ես առանց տեղյակ պահելու գնացի, Մոնթեն չխոսեց ինձ հետ մեկ շաբաթ։ Բայց դե իմ արածն արեցի։ Հետո բացատրեցի, ինքն էլ ասաց, որ կուզենար մասնակցել, բայց այդ դեպքում՝ բա՞ Մարտունին։

Ինքը շատ լավ մարդ էր, այնքան լավը, որ մի օր դաշտում ծաղիկներ քաղեցի, կինը՝ Սեդան, եկել էր, տվեցի Մոնթեին ասաց՝ «Ասիգա ի՞նչ էնեմ», ասի Սեդային նվիրիր «Ամո՛թ է, այսպիսի բան պատերազմի դաշտ է»։ Ասացի՝ Մոնթե ջան, ոչինչ չի ավարտվում։ Սեդան Երևանից եկել հասել է Մարտունի քաղաք։ Շատ գեղեցիկ կլինի, որ դու իրեն ծաղիկներով դիմավորես։ Ինքը ներքաշվել էր պատերազմի մեջ, իրեն ավելի հետաքրքիր էր ամեն մի մարտիկ, քան թե իր կնոջ հետ կապը։

Աշոտ Ղարիբյանի հումորային պատմությունները Մոնթեի մասին

Սպանդարյան երկրապահից Լավրենտի հետ մի դեպք եմ հիշում։ Կանգնած էին, Մոնթեն հարցնում էր, թե ովքեր էին։ Իր ամենակեղտոտ բառը «Էշուն մեկն » էր։

— Դու ո՞վ ես։
— Ես հրամանատարն եմ։
— Դուն էշ ես։
— Դու ո՞վ ես։
— Ես հրաձիգն եմ։
— Դուն էլ ես էշ։
— Լավրենտը, որ մեխանիկ-վարորդն էր ասաց՝ Մոնթե ջան, ես էլ եմ էշ։
— Ոչ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։

***

Մեր տղաներից մեկը սպիտակ ձիուն նստած կարաբինը ուսին գալիս էր, մեկ էլ Մոնթեն գոռաց՝
— Վա՛ր իջիր ձիուց, Նորիկ։
— Ինչո՞ւ, ի՞նչ եմ արել Ավո ջան։
— Վար իջիր ձիուց, սպիտակ ձին հեծած ես, քեզ Անդրանիկ կկարծե՞ս։

Ազատամարտիկներ՝ (ձախից աջ) Պռոշյանից Գագիկ, «Մորուք» Նորիկ

Ազատամարտիկներ՝ (ձախից աջ) Պռոշյանից Գագիկ, «Մորուք» Նորիկ

«Ազատություն» ջոկատում կռված ազատամարտիկ «Մորուք» Նորիկի հիշողություններում Մոնթե Մելքոնյանը այսպիսին է.

«Երբ իր կնոջ՝ Սեդայի հետ ժամանեց, եկավ մեր շտաբ, ծանոթացա։ Գործողությունների ժամանակ էլի հանդիպել եմ։ Լավ մարդ, լավ մտավորական, բնածին ռազմական տաղանդով, որի առաջ խոնարհվում ենք։ Ցանկալի է, որ նրա նման հրամանատարներ շատ ունենանք։ Մի անգամ էլ Օմարում հանդիպեցինք»։

Պռոշյանից ազատամարտիկ Գագիկը՝ Մոնթեի հետ հանդիպման մասին

«Իմ հրամանատար Կարոտի հետ 1992 թվականին գնում էինք Շահումյան, նրանք էլ էին գնում։ Ես իմ հրամանատարներին հարցրի ով է, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց՝ Մոնթե՜ն է, Մոնթե՜ն… բարևել եմ, խոսել։

Ամենաշատը գնահատում եմ իր ռազմական ոգին։ Ինքը հենց ռազմական ոգին էր, տղա երեխաներին այնպես էր ոգեշնչում, որ … (հուզվում է -Ռազմինֆո)։ Իր պահվածքը, հոգեբանությունը… Որ ասում են «խոնարհ հերոսներ», ինքը խոնարհ հերոս էր»։

Մոնթե Մելքոնյանը Գուրգեն Մելիքյանի հետ 1992 թվական, Գանձասար Նկարը՝ ankakhutyun.am-ից

Մոնթե Մելքոնյանը Գուրգեն Մելիքյանի հետ
1992 թվական, Գանձասար
Նկարը՝ ankakhutyun.am-ից

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը իր ընկերոջ մասին

«Գնացել էի Մաճկալաշեն, այնտեղի ջոկատի տղաներին օգնելու։ Իմացա, որ տղաներից Կոմիտասը զոհվել է, բարձրացա գերեզմանոց, որը թուրքերի անմիջական նշանառության տակ էր։ Իմ ուսանող Արշակի հետ էինք։ Մոնթեն գալս իմացել էր ու եկել տեսնելու։ Ասել էին, որ գերեզմանոց ենք բարձրացել, շատ էր զայրացել։ Եկավ, գոռաց, ասում էր. «Մեռնիլ կուզի՞ս, կուզի՞ս հերոսանալ, մեզ մեռելներ պետք չեն, մեզ կենդանիներ են պետք, ողջ են պետք»:

«Մի օր էլ դիրքերում էինք: Կրակոցի ժամանակ, ուզես-չուզես, կուչ ես գալիս։ Ականանետերով կրակում էին, ասաց. «Որտեղ որ ընկնում է, դրանից առաջ չի գալիս, մի վախեցիր»։

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանԻնչպես մարդիկ որոշեցին կերակուր պատրաստել հենց կենդանու կաշվի մեջ. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 հուլիսի). Սկսվել են տավուշյան բախումները. «Փաստ»Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա ԿոստանյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ»«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՈչ միայն անհեռատես, այլ նաև կործանարար. խոստումները կան, իսկ առարկայական ոչինչ չկա. «Փաստ»Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանՀամընդհանուր ամոթի, նվաստացման և դեգրադացիայի նորանոր ռեկորդներ. «Փաստ»«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ Կարապետյան«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»Օտարերկրացիների՝ Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծ. «Փաստ»Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է