Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան


Լևոն Խեչոյան. «Սև գիրք, ծանր բզեզ»

Բլոգ

Տաթևիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Արգելեցին զենքով եկեղեցի մտնել։ Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին եւ մենք զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք։ Հետո սրընթաց արագությամբ վերցնում էինք նրանց գյուղերը։ Մեծ քաղաքին մոտեցանք, քաղաքն էլ ընկավ։ Մենք մտնում ու դուրս էինք գալիս,վազում էինք տապալված հեռագրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների եւ տարաբնույթ բուրմունքներ արձակող նրանց՝ իրար ետեւից ընկնող գյուղերի միջով։ Մեր հարձակման հաջողությունը սրընթաց զարկի մեջ էր։ Շտաբն ու գեներալներն արգելեցին ժուռնալիստներին մեր ետեւից խորանալ։ Նրանց դժգոհությունը հաշվի չառնելով՝ դրեցին մեքենաները ու ետ ուղարկեցին։ Վերցված գերիներին եւ վիրավորներին խումբ-խումբ թիկունք էինք ուղարկում։ Քնում էինք քնապարկերի մեջ՝ թացին, չորին, ցրտին ու տաքին, քնում ու արթնանում էինք, դեռ լույսը չծագած տանկերը առաջներս գցած, հողի դողը ոտքներիս տակ, մետաղե ատամնանիվների ճռնչոցը ականջներիս մեջ, մտանք տափաստան։ Դեմ դիմացի գյուղը վերցնելը դժվար չէր, բայց չէինք ցանկանում տղաներին կորցնել։ Դադար առանք ու օձերի՝ կապտակարմրագույն ՝ էլեկտրակայծերի նման դուրս նետած երկթեւ լեզուները արհամարհելով, քնեցինք դեղին դդումների դաշտում։ Լուսածագին քարտեզը ծնկներին գեներալներն ու հրամանատարները ճշտեցին գյուղի դիրքը ու մենք չորս կողմից տապալված հեռագրասյուների, էլեկտրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների ու քթներիս առած ինչ-որ բուրմունքների միջով, շղթայակազմ շարքերից ընկնող տղաներին թողած կրնկակոխ եկող սանիտարական մեքենաներին, բամբակի դաշտերով էլ անցանք ու հողի դողը ոտքներիս տակ, մտանք գյուղ։ Մեկը կանչեց, ես թիկունքից ձայն լսեցի, շրջվեցի, ոչ ոք չկար։ Հետո նրանց աղջիկը, որ զինորական շորերով, նստած «Շիլկայի» վրա մեր տանկերն էլ ոչնչացնում, նրան յուրայինները լքել էին՝ հանձնվեց հուսախաբ։ Ծոցագրպանից օրագիրը վերցրինք, որտեղ արեւի մասին տողեր կային, շուն գեներալների, հաց չմատակարարող պահեստապետերի ու իր գործիքով մեր խփած տանկերի քանակի մասին։ Կանաչ տերեւներով նախշազարդ բաճկոնի թեւի կոճակը արձակեց, թեզանիքը բարձրացրեց վերեւ, արմունկի ներսի ծալի թափանցիկ կապույտ երակի բուժասեղից առաջացած վերքը պարզեց մեզ, ասաց. «Միայն թե ներարկեք նոր… ես չեմ վախենում»։ Մենք նրա շուրջը, ամենքս տարբեր տեղեր էինք նստել, մեկը խնձոր էր ուտում, խնձորը պայթում էր նրա բերանի մեջ՝ խնձորի ծառը մոտիկ էր։ Ես գիտեի՝ նրանց աղջիկն ինչ է ուզում, իմ թեւի վրա էլ, մաշկիս տակ, կուտ ընկած, դեռ չլավացած սպին գունավոր քնի մեջ նվվում էր։ Մենք բոլորս էլ գիտեինք՝ ինչ է ուզում նա, գիտեինք նաեւ ապակիացած աչքերի ոչինչ չտեսնելու գաղտնիքը ու նրա շուրջը, ուռած ոտքներիս ու ողնաշարներիս սլաքող ցավը զսպելով՝ ծխում էինք։

Դպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԷդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԱրդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջԿառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՖասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի ՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանՊետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Աժ դահլիճից հաջողություն մաղթեց Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներին այսօր կայանալիք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղումՁեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան«Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին«Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանի գործը՝ միջազգային ուշադրության կենտրոնում․ «Հայաքվեն» դիմել է եվրոպացի պաշտոնյաներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումով