Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան


Ռուսաստանը հստակ հասկանում է` միջազգային հանրության կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կթուլացնի իր դիրքերը Հայաստանում

Բլոգ

Արմեն Մխեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այն, որ ադրբեջանական զինված ուժերում կան վարձկաններ, գիտեինք դեռևս 90-ականներից, սակայն այսօր էլ այս «փոքրիկ Թուրքիան» գայթակղվում է վարձկան զինվորների, հատկապես թուրքական հատոջոկատայինների, այդ թվում նաև ահաբեկչական խմբավորումների զինվորների մատուցած ծառայություններով: Թուրքական զինված ուժերի մասնակցությունը թեպետ պաշտոնական չէ, սակայն իրականություն է: Թուրքիան ամենահետաքրքրվածն է տարածաշրջանում անկայունությամբ և դրա համար կա մի քանի հիմք: Քրդական հարցը նորից դարձել է արդիական, ի դեպ Ռուսաստանը այս հարցում բավական հաջող կերպով կարող է օգտագործել այն:

Մյուս կողմից Սիրիայում պատերազմը և հատկապես Թուրքիայի հովանու ներքո գտնվող Իսլամական պետությունը գրեթե ոչնչացված է, որում Ռուսաստանի դերը բավական մեծ էր: Թուրքիան քաջ գիտակցում է, որ Ռուսաստանի համար կա մեկ այլ ցավոտ կետ. Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտությունը, որը իրականում այդքան էլ սառեցված չէր կարելի համարել: Ռուսաստանին կարելի էր հարված հասցնել հավատարիմ «շանը»՝ Ադրբեջանին, քսի տալով, իսկ դրա համար պետք էր ընդամենը օժանդակություն և աջակցություն իր եղբայր Ադրբեջանին՝ այդ թվում նաև իր կողմից զինված ահաբեկիչներին ուղարկելով արդեն հայ-ադրբեջանական սահման: Ռուսական կողմի այս թեզը իրականում այդքան էլ հեռու չէ իրականությունից, սակայն Թուրքիայի դավադրությունը ի սկզբանե դատապարտված էր: Բանն այն է, որ նույն Ռուսաստանը առավելապես հետաքրքրված է, ոչ թե ղարաբաղյան հակամարտության լուծմամբ, այլ այդ հակամարտությունը սառեցված պահելու մեջ, (իսկ միամիտ հայերիս թվում էր, թե դեռ լավություն է անում): Դա լավագույն գործիքն է իր ազդեցության տակ պահելու հակամարտող կողմերին՝ Հայաստանին ՀԱՊԿ անդամ դարձնելով անվտանգության երաշխավորություն խոստանալ, իսկ Ադրբեջանին զինել ժամանակակից զինտեխնիկայով: Ռուսաստանը հստակ հասկանում է, որ ԼՂՀ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից կթուլացնի իր դիրքերը Հայաստանում (վստահ եմ, որ Հայաստանի կողմից անգամ ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը ամեն կերպ խոչընդոտվել է ՌԴ-ի կողմից), իսկ Հայաստանն այսօր հստակ քայլեր է ձեռնարկում ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, ինչը միանշանակ Ռուսաստանի սրտով չէ: Ռուսական շահի մասին մի շարք կրեմլյան վերլուծաբաններ անթաքույց կերպով հստակ ակնարկում են՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ապա անցկացված հանրաքվեով դարձնի իր պետության մի մաս, ինչպես Ռուսաստանը Ղրիմի հարցում:

Ստացվում է, որ հայ ժողովրդի շահը միայն այլ պետությունների շահերի համընկման դեպքում կարելի է հաշվի առնել, իսկ նման իրավիճակի պատճառը մեր տնտեսական վատթար և կախյալ վիճակն է, քաղաքական ոչ ճիշտ կառավարումը, կոռուպացված և միայն սեփական շահի մասին մտածող միլիոնատեր պաշտոնյաները, գեներալներն ու օլիգարխները: Եթե Հայաստանը իր այս կարգավիճակով չի կարողանում հստակ առաջ տանել իր ազգային ու պետական շահը, օտա՞րը մեր փոխարեն պետք է դա անի: Իհարկե ոչ: Այնպես, որ նման իրավիճակում խոսել ԼՂ հակամարտության կարգավորման մասին բավական վաղ է, հետևաբար Թուրքիայի ու Ադրբեջանի դավադրությունները կշարունակվեն, մյուս պետություններն էլ կշարունակեն գնահատել, թե որքան է համընկնում իրենց շահը մեզ օգնել-չօգնելու, թշնամուն զինելու կամ լռեցնելու հարցում:

Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանըԱվետիք Չալաբյանն իր գործունեությամբ ապացուցում է, որ ազատ խոսքը բանտել հնարավոր չէ. Աննա ԿոստանյանՄեր հասարակությունը պետք է հետևողական լինի քաղբանտարկյալների ազատ արձակման գործում. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանն առողջական խնդիրներ ունի. չորս հոգով օրը 24 ժամ մեկ խցում են մնում. Անահիտ ԱդամյանՀայաստանը ԵԱՏՄ անդամ միակ պետությունն է, որը խոր ինստիտուցիոնալ համագործակցություն է ունեցել Եվրոպական միության հետ. և ի՞նչ է արել այս իշխանությունն այդ համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. գրեթե ոչինչ. Էդգար ՂազարյանԻշխանությունները շարունակում են կոպտորեն խախտել և արհամարհել անմեղության կանխավարկածի սկզբունքը. Արամ Վարդևանյան Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան