Վերջապես իշխանությունը Շարմազանովի շուրթերով խոստովանում է
ԲլոգՎախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վերջապես իշխանությունը Շարմազանովի շուրթերով խոստովանում է, որ կարիք կա «գրեթե բոլոր հարցերում վերանայելու» իր դիրքորոշումը, և դա որոշակիորեն գնահատելի կեցվածք է՝ քանի որ լավ է ուշ, քան երբեք: Միաժամանակ, իշխանությունը պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի, թե ինչն է փոփոխելու, ինչպես և երբ, որովհետև այդ հարցերին պատասխաներն ուշացնելու դեպքում կարող է պատահել, որ այլևս փոփոխելու բան չմնա: Իսկ որ նման երևույթ կարող է պատահել՝ դրա վկայությունը տալիս է հայոց պատմությունը: Չգիտեմ վերին էշելոնում որքան մարդ է տիրապետում այդ «առարկային», սակայն չիմացությունը չի ազատելու վատը կրկնվելու վտանգից: