Անգամ պատերազմը իշխանությունների նկտամամբ վստահությունը չբարձրացրեց
ԲլոգՀարազատներիս մեծ մասը ՌԴ-ում են բնակվում, էնպես չէ, որ լավ օրից են Հայաստանից գնացել: Դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել , այլ այն անվստահության մասին , որը ՌԴ-ի հայրեն ունեն Հայաստանի իշխանության նկատմամբ: Մերոնք իրենց համայնքով 200 000 ռուբլի են հավաքել, բայց չեն ուզում այն ուղարկել, ուզում են առարկայական ուղարկել այսինքն մի բան առնեն ու ուղարկեն, կամ կոնկրետ ընտանիքների ուղարկեն: Հետաքրքիրն այն է, որ նույնիսկ բանկային հաշիվներին չեն վստահում: Փորձում են ուղարկել վստահելի անհատների , որ այդ անհատներն էլ տանեն ու կոնկրետ ընտանիքների ձեռքը տան: Շատ եմ ցավում, որ մեր հայրենի իշխանությունը այսքան հեղինակազրկված ու անվստահելի դարձել: Անգամ պատերազմը իշխանությունների նկտամամբ վստահությունը չբարձրացրեց, կարող եմ ասել էլ ավելի հեղինակազրկվեց: ՌԴ-ի հայերից ես էլ էի նեղացել, բայց հիմա հասկանում եմ, որ իզուր, պետք է նեղանայի մեր իշխանությունի, որ այսքան անվստահություն են ձեռք բերել...
Հ.Գ. Հիմա մտածում եմ էդ 200. 000-ը Թալիշ տանե՞մ թե՞...