Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը կներկայացվի Հայաստանում և Իրանում
Մշակույթ«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի նոր` «Փակուղի» (Deadlock) համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 19-ին Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում:
Ինչպես տեղեկացրին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գրասենյակից, «Փակուղի» ֆիլմն այնուհետև կներկայացվի Հայաստանում և Իրանում:
Ֆիլմի ասիական պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, իսկ հայաստանյան պրեմիերան՝ ապրիլի 29-ին Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում: