Վարչապետը ճիշտ է համարում Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին իր մասնակցությունը
ՏնտեսությունՀՀ վարչապետ Հովիկ Ա
«Երկրի վարչապետը պետք է զգացմունքներով որոշում չկայացնի, մենք պետք է մտածենք մեր պետության շահերից ելնելով»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան այցի ժամանակ խնդրել է իրեն, որպեսզի մասնակցի նիստին:
«Ես, իհարկե, կարող էի չմասնակցել ու հաճոյանալ ժողովրդի այն հատվածին, որն ասում էր՝ մի գնացեք, պատիվ չի բերի, բայց կարծում եմ՝ գնալը շատ ճիշտ էր, արդյունավետ էր: Մենք պետք է ամրապնդենք մեր դաշնակից պետությունների հետ հարաբերությունները:
Այնտեղ առաջին իսկ պահին որոշում կայացվեց, որ մայիսի 20-ին Երեւանում անցկացվի ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստը: Այդ որոշումը միաձայն ընդունվեց: Գնալը շատ արդյունավետ էր, և մեր դաշնակցի՝ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք»,- ասաց նա:
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվայում անցկացվել է ապրիլի 13-ին: Մինչ այդ, ապրիլի 7-ին պաշտոնական այցով Երևան էր ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այցի ընթացքում քննարկվել էր ապրիլի 8-ին Երևանում ծրագրված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի հետաձգման և այն Մոսկվայում անցկացման հարցը: Նիստի հետաձգման առաջարկությունն արել էր Ղազախստանը: