Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում Ի՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցում


Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը Օլիմպիական խաղերից առաջ քրտնաջան կմարզվեն

Սպորտ

Եվրոպայի ծանրամարտի առաջնության հաղթողները լավ գիտեն, որ Ֆյորդեում բարձրացրած իրենց կիլոգրամները չեն կարող լուրջ համարվել Օլիմպիական խաղերի ժամանակ:

«Արմենրպես»-ը հաղորդում է, որ թե՛ Նազիկ Ավդալյանը, թե՛ Հռիփսիմե Խուրշուդյանը վստահ են, որ մինչև Օլիմպիական խաղերը պետք է քրտնաջան աշխատեն, որ կարողանան մեդալների համար պայքարել:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հռիփսիմե Խուրշուդյանը նշեց, թե այն կիլոգրամները, որոնք գրանցվել են Եվրոպայի առաջնության ժամանակ, չեն կարող բարձր տեղեր ապահովել Օլիմպիական խաղերի ժամանակ. «Օլիմպիական խաղերի ժամանակ այդ արդյունքը կարող է մեզ համար միայն 8-10-րդ տեղերն ապահովել: Մենք ինքներս էլ գիտենք, որ քիչ քաշ ենք բարձրացրել»:

Տարիներ անց Ֆյորդեում Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակված Նազիկ Ավդալյանը ևս համամիտ է գործընկերուհու կարծիքին. «Պետք է ավելի մեծ քաշ փորձենք Օլիմպիական խաղերի մեդալի համար: Իհարկե, հեշտ չի լինելու, սակայն մենք կարող ենք մարզումների միջոցով արդյունքի հասնել»:

Խոսելով իրենց հաղթանակը Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանող հայ զինվորներին նվիրելու մասին` Նազիկը նշեց, որ այն թեև իսկապես պահի ազդեցության արդյունք է եղել, սակայն այլ կերպ չէր կարող լինել. «Շատ էի մտածում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այսօր ուզում եմ ասել, որ մեր զինվորականների շնորհիվ մենք կարողանում ենք հանգիստ մարզվել ու հաջողությունների հասնել: Մենք նրանց իսկապես պարտական ենք: Ինձ չէր հետաքրքրում, թե ինչպես կարձագանքեին օտարազգիները, ես ուզում էի հաղթանակս նվիրել հայ ժողովրդին»:

Հռիփսիմեն իր հերթին լավ գիտի, թե որոնք են իր առջև դրված խնդիրները, և դրանք ներկայացրեց լրագրողներին: Մարզուհու պնդմամբ` ինքը պետք է կարողանա որոշակիորեն ավելացնել Նորվեգիայում բարձրացված քաշը, սակայն գերնպատակը իր` Օլիմպիական խաղերի ժամանակ արձանագրված արդյունքը բարելավելն է:

«Արդյունքների բարելավման համար կարևոր է, որ ավելացնեմ անձնական քաշս: Ինձ համար իսկապես քաշ ավելացնելը խնդիր է: Ամուսինս դեմ չէ դրան, ամբողջ հայ ազգն է ավելի բարձր արդյունք ուզում, իսկ դրա համար պետք է կարողանամ քաշս ավելացնել, ինչը ոչ մի կերպ չի ստացվում ինձ մոտ: Ասեմ, որ անգամ բժշկի մոտ հետազոտության եմ գնացել, հատուկ սննդակարգ ենք մշակել, բայց քաշ ավելացնել չի ստացվում ու չի ստացվում: Ուզում եմ դիմել հանրությանը. գո՞ւցե դուք կարող եք օգնել ինձ: Կարո՞ղ եք հուշել, թե ինչպես պետք է ավելացնեմ անձնական քաշս»,-«Արմենպրես»-ին ասաց Եվրոպայի չեմպիոնը` հավելելով, որ իր հիմնական մրցակիցներին հաջողվում է ավելի լավ արդյունքի հասնել հենց անձնական բարձր քաշի շնորհիվ:

Նազիկին մտահոգում էր այլ խնդիր. այսօր նա այլևս նախկին ծանրորդը չէ, ով մրցույթների մասնակցում էր միմիայն հաղթանակի համար և մտածում էր միայն մրցաշարերի ժամանակ իր ելույթի մասին. «Այժմ դժվար է, թե ֆիզիկական, թե հոգեբանական առումներով: Պետք չէ մոռանալ, որ ես էլ, Հռիփսիմեն էլ արդեն մայր ենք, փորձում ենք դաստիարակել մեր զավակներին: Նորից ցուցաբերել նախկին արդյունքը, իրոք, դժվար է ինձ համար: Ես չէի պատկերացնում, որ այս աստիճան դժվար կլինի հեռու լինել ընտանիքից: Ես մինչև ավտովթարն ու մեջքի հետ ունեցած ծանր խնդիրները ցույց եմ տվել արդյունք, որն առայժմ չի էլ գերազանցվել, բայց ես դրան հասել էի ավելի քան 4 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում: Երեք տարի սպորտից հեռու էի, և ընդամենը 1.5 տարի է, ինչ վերսկսել եմ մարզվել: Չեմ կարող կրկնել այդ արդյունքն այսքան կարճ ժամանակամիջոցում: Կուզեի, որ հասկանայիք խնդիրը»:

+75 քաշային կարգում հանդես եկող Հռիփսիմեն ևս խոսեց այն դժվարությունների մասին, որոնք ի հայտ են եկել մայրանալուց հետո. «Եթե իմ ամուսնու մայրը չօգներ ինձ երեխային դաստիարակելու հարցում, ապա դժվար թե կարողանայի սպորտում մնալ: Իսկապես բարդ է երեխա դաստիարակելը: Կարելի է ասել, որ մեր երեխաները մեզ ուժ են տալիս, սակայն նաև կոտրում են մեզ. կարոտն է պատճառը»:

Ավդալյանը, ում ամուսինը Եվրոպայի ծանրամարտի առաջնության օրերին առաջնագծում էր մի քանի ընկերների հետ, պնդում է, որ եթե անգամ իմանար ամուսնու` առաջնագիծ գնալու մասին, չէր ցանկանա կանգնեցնել նրան. «Դա մեր պարտքն է: Իհարկե, նա ինձ հետ փորձում էր հաճախակի շփվել, ասում էր, թե ուղղակի ընկերների հետ գնացել են, սակայն առաջնագծում չեն: Միայն մրցելույթիցս հետո են ինձ ասել, որ ինքը այդ օրերին առաջնագծում է եղել: Ես հարգում եմ նրա որոշումը: Այլ կերպ չէի էլ կարող պատկերացնել»:

Խոսելով ապագա անելիքների մասին` մարզուհիները նշեցին, որ այս պահին Հայաստանի ծանրամարտի հավաքականը 7 տեղ ունի Օլիմպիական խաղերում, որոնցից 2-ը տրվելու են կանանց: Չնայած դեռ շատ վաղ է պնդելը, թե ովքեր կմասնակցեն Օլիմպիական խաղերին, թե՛ Նազիկ Ավդալյանը, թե՛ Հռիփսիմե Խուրշուդյանը հիմնական թեկանծուներն են:

«Ամեն ինչ կորոշվի մեկնելուց առաջ` վերջին շաբաթվա ընթացքում: Տա Աստված, որ խուսափենք ամեն տեսակ վնասվածքներից և կարողանանք պատշաճ կերպով ներկայացնել մեր երկիրը: Կարելի է ասել, որ այս պահին մեր առաջնային խնդիրը հնարավորինս լավ պատրաստվելն է, ուրիշ ոչինչ: Թե արդյոք մենք կմտածենք մարզական կարիերայի ավարտի մասին Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո՝ դեռ շատ վաղ է ասելը: Այդ մասին չենք մտածում: Ամեն ինչ անում ենք Օլիմպիական խաղերին լավագույնս հանդես գալու համար, ուրիչ ոչինչ»,- «Արմենպրես»-ին ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:

Ամփոփելով Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ունեցած իրենցելույթները` Եվրոպայի ծանրամարտի առաջնության հաղթողները նշեցին, որ իրական մրցակցության բացակայությունը մյուս կողմից կարող է նաև դրական անդրադառնալ, քանի որ իրենք կարող են անմիջապես սկսել մարզումները, հավելյալ օրեր պետք չեն վերականգնվելու համար: Ըստ Նազիկի` հաճախ մարզիկները մոտենում են քաշերի, որոնք ոչ մարզումների, ոչ մրցումների ժամանակ չեն ենթարկել իրենց. «Երբ հաջողվում է վեր հանել այդ քաշը, մի քանի օր անհրաժեշտ է լինում լիարժեք վերականգվելու համար, այնպես որ Ֆյորդեում մենք հավելյալ ուժեր ու ճիգեր չենք ծախսել և կարող ենք ավելի վաղ սկսել մարզումները»:

Հռիփսիմեն էլ ի գիտություն հայ հանրությանը՝ հայտարարեց, որ գուցե շատերին կթվա, թե իրենք կարող են զանազան ծանրություններ բարձրացնել, սակայն ծանրություն բարձրացնելն ավելի շատ տեխնիկա, քան ֆիզիկական ուժ է պահանջում. «Իհարկե, ֆիզիկականը կարևոր է, բայց ծանրություն բարձրացնելու տեխնիկան է որոշիչը: Հաճախ ֆիզիկապես լավ պատրաստված մարզիկ չեն կարողանում ծանրություն բարձրացնել: Ասեմ, որ մենք ծանրաձողից բացի այլ ծանրություններ չենք բարձրացնում, քանի որ դրանք տեխնիկապես բարձրացնելը խնդիր է, հավասարակշռության հարցեր կան: Այնպես որ, թող չթվա, թ ե մենք մշտապես ծանրությունների հետ գործ ունենք: Մեր միակ ծանրությունը ծանրաձողն է»:

Մամուլի ասուլիսում մարզուհիները խոսեցին նաև Եվրոպայի առաջնության ժամանակ իրենց մրցակիցների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ունեցած շփումների մասին: Ավդալյանի խոսքով` որևէ շփում ադրբեջանցիների հետ չի եղել, թեև Ադրբեջանի պատվիրակության և Հայաստանի ծանրամարտի հավաքականները գտնվում էին կողք կողքի` բաժանված լինելով միայն սենյակային պատով. «Որևէ շփումներ չեն եղել: Հաղթանակի առթիվ շնորհավորանքներ ևս չենք ստացել նրանց կողմից: Չեմ էլ կարող պատկերացնել, որ նրանք կարող էին գալ ու շնորհավորել»:

«Ինձ մոտեցավ Վրաստանի ներկայացուցիչը և սպառնալից ասաց, որ դեռ կհանդիպենք Ռիոյում: Նա ինձ ձեռնոց նետեց, ես էլ ժպտադեմ ընդունեցի մարտահրավերը` ստանալով նաև շնորհավորանքի խոսքեր»,- «Արմենպրես»-ին ասաց Հռիփսիմեն:

Լրագրողների հետ հանդիպման վերջում երկու մարզուհիներն էլ խոստացան քրտնաջան մարզվել, լավ հետևել մարզումային ռեժիմին ու փորձել խուսափել վնասվածքներից: Եվրոպայի երկու չեմպիոնների կարծիքով` ամեն ինչ կախված կլինի կանոնավոր մարզումներից, այնպես որ Օլիմպիական խաղերից առաջ դեռևս շատ անելիքներ կան անելու:

«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnh