Երևան, 07.Փետրվար.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ» ԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ» «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»


«Ավրորա» բառի մասին

Բլոգ
Հրաչ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Բառերն ունեն հոտ, երաժշտություն, հնչերանգ, պատմություն, կենսագրություն... Կյանքիդ տարբեր փուլերում նրանք կարող են շղարշվել ամենաբազմազան տրամադրություններով ու զուգորդումներով։ Ըստ տվյալ փուլում ունեցած տրամադրության՝ բառերը կարող են կամ անախորժ պատկեր հարուցել, կամ լինել ականջդ շոյող երաժշտություն։ Ու այդ ամենով կարող են տարբեր դերեր խաղալ քո կենսագրության մեջ, ընդ որում այդ դերերը կարող են հերթագայվել, փոխարինել միմյանց, երբեմն նաև՝ միաձուլվել։ Այդպիսի բազմաշերտ խմորումներով ոդիսականի փայլուն օրինակ է «Ավրորա» բառ-անունը։
1) Մանկությանս տարիներին դա էժան ու կոպիտ ծխախոտ էր։
2) Միջին դպրոցական տարիքումս այդ պրոֆան իմաստն արմատական շրջադարձով փոխարինվեց Մայն Ռիդի «Քվարտերոնուհին» վեպի նուրբ ու չքնաղ հերոսուհու՝ անհավասար սիրո պատճառով մարդկանց կողմից հալածվող ստրկուհի Ավրորայի կերպարով։ Բառն ամբողջությամբ փոխեց իր շղարշը, թեև իմ ուղեղում այդ սիրուն ու վեհ-դրամատիկ իմաստը երբեմն ճտճտում էր կարճ միացման նոպաներով, քանի որ բառի հնչումն ինքնաբերաբար առաջ էր բերում էժան ու կոպիտ ծխախոտի տուփի պատկերը, թութունի հոտը, «պադյեզդի» դեմի նստարանին նստած անթրաշ հարևաններիս հազի ձայնը։ Երկու տարբեր զուգորդումներ, որոնց միավորում է մեկ բան՝ նոստալգիան։
3) Բարձր դպրոցական տարիքում մեջտեղ եկավ մի բոլորովին նոր՝ պատմական-գաղափարաբանական թաղանթ՝ «Ավրորա» հածանավը։ Հեղափոխություն, Սովետ...
4) Լատիներեն սովորելիս նորից բախվեցի այս բառին` aurōra, նշանակությունը՝ ‘արշալույս’։ Ու բառը վերստացավ իր չքնաղ երաժշտությունը՝ հիշեցնելով Մայն Ռիդի հերոսուհուն։
5) Սրանից մի տաս տարի առաջ վերադարձա այդ բառին ու անվանը՝ արդեն գիտահետազոտական համատեքստում։ Պարզվում է լատիներեն aurōra ‘արշալույս’ բառը, հունարեն ἕως / αὔως, սանսկրիտ uṣás‑ և մյուս քույր բառերի հետ, ցեղակից է հայերեն «այգ» ‘առավոտ’ բառին (*au̯s-- *aw(h)i̯o‑ այգ): Եվ որ ամենահետաքրքիրն է, այս բոլոր ցեղակիցները միաժամանակ նաև «Արշալույսի Դիցուհու» անուններն են։ Ու ճիշտ նույն կերպ էլ մենք ունեցել ենք «Այգ» անվամբ Արշալույսի Դիցուհի, որի անունը պահպանվել է Վանի ու Մոկսի հարսանեկան երգում՝ «Էգ, բարև»:
6) Ապա «եկավ» Ավրորա Մարդիգանյանն ու այս անունը տեղափոխեց մեր պատմության ամենաարյունոտ էջ՝ դրան հաղորդելով հույսի ու պայքարի երանգներ։
7) Եվ վերջապես՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ անձնազոհ բարությամբ աշխարհը գոնե մի քիչ փոխող մարդկանց համար։
Բառ-անուն, որ այս կերպ գրեթե կես դար ամենաբազմազան երանգներով ու տրամադրություններով շաղախվել է կյանքիս կածաններին...
Հրաչ Մարտիրոսյան, 24-25.04.2016, Վիեննա
Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում. «Փաստ»Ֆինլանդիայի ամենամեծ արևային էլեկտրակայանի գործարկումը չի ընթացել ժամանակացույցովԱՄՆ-ն տարածաշրջանում Ռուսաստանի թե Եվրոպայի ազդեցությունն է ուզում թուլացնել. «Փաստ»Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ»Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին «Հույս չունեմ, որ այստեղից կպրծնեմ, երկնքից կրակ է թափվում». Սերյոժա Փանոսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Հադրութում. «Փաստ»Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ»Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ»ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանելու նպատակով կկատարվեն օրենսդրական փոփոխություններ. «Փաստ»«Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ»Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ»Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ»Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ»Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԳերմանիան 105 տանկ կուղարկի Բելառուսի սահմանների մոտ՝ գաղտնի պլանի շրջանակում. NIԱրաբիկա սուրճը էժանացել է՝ հասնելով 5 ամսվա նվազագույնին, Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքովՊակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՌուբեն Ռուբինյան, մենակ թուրքերենով չի․ Ալիկ ԱլեքսանյանԴարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Եվս մեկ օր տաքսիով տեղափոխեցի մեր հայրենակիցներին, լսեցի բազմաթիվ կարծիքներ ու առաջարկներ. Նարեկ ԿարապետյանԵրևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Երևանը հերթական կոլապսի շեմին է․ Վահագն ՎարագյանՌոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրելՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԿառավարության ֆինանսատնտեսական աշխատանքները հսկում է ինքը' կառավարությունը․ Սրանով ամենինչն պարզ չէ՞․ Արշակ ԿարապետյանՇնորհավորում եմ Ձեր ծննդյան օրը, պարոն գեներալ. ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը Նարեկ Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանում է հարցերինՑավոք սրտի մեր հասարակական միտքն ու քաղաքական «էլիտան» անտարբեր կամ գրեթե անտարբեր են Ռուսաստանից եկող քաղաքական և աշխարհաքաղաքական մեսիջների նկատմամբ. Մ. ԱվետիսյանՊետությունն իրավունք չունի խառնվելու Եկեղեցու ներքին գործերին․ Ավետիք ՉալաբյանՀայ կինը՝ խոնարհման, պայքարի և արժանապատվության խորհրդանիշ Հայաստանի հանքարդունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի մտահոգությունը տեղին է, իրավաչափ և բխում է ՀՀ շահերից Առեղծվածային դեպք՝ Երևանում, մի տան բակում հայտնաբերվել է մահացած 15-ամյա տղա, աջ քունքային հատվածում եղել է կրակnցի հետք Ցորենի ու բենզինի՝ Հայաստան գալը դեռ չի նշանակում խաղաղություն. Մենուա ՍողոմոնյանՄենք հավակնում ենք լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանում որոշումների կայացման վրա՝ նպաստելու մեր երկրի շուրջ բարենպաստ իրավիճակի ձևավորմանը. Հրայր Կամենդատյան Մոսկվան ոչ հրապարակային կապեր է պահպանում մի շարք եվրոպական առաջնորդների հետ․ Լավրով Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար. Սերգեյ Կոպիրկին Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կբարձրանա Առանց տնտեսական հավասարակշռության խաղաղություն չի լինում. Հրայր ԿամենդատյանԵրբ որոշվում էր իր ճակատագիրը, Ակադեմիան լռեց․ Լիլիթ ԱրզումանյանՀանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում. Նաիրի ՍարգսյանՄեր երկրում մեղքն է լեգալիզացվում, 1 մլն դոլլար կաշառքի լեգալիզացումն ինչ է, որ չանեն. Արշակ ԿարապետյանԵթե չկա առողջ սերունդ, չկա ապագա. Հովհաննես ԾառուկյանՓաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատում Փաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում