Գլխավոր դատախազությունը՝ Երևանում տեղի ունեցած պայթյունի մասին
ԲլոգՔրիստինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության հարցերով՝ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է.
Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով/ Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ/
հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում: Փորձագետների մասնակցությամբ քննչական խումբն իրականցնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ: