Brent նավթի գինը 2015 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել Է 47 դոլարը
ՏնտեսությունBrent նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը ապրիլի 27-ին Լոնդոնի ICE բորսայում կայացած սակարկությունների ընթացքում աճել Է 3 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 47,02 դոլար, ինչը առավելագույն ցուցանիշն Է 2015 թվականի նոյեմբերից ի վեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բացի այդ, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, WTI նավթի գինն ավելացել Է 2,3 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 45,01 դոլար՝ նույնպես 2015 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ: