ՀՀ ԿԲ-ն գրանցել է «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը
Տնտեսություն«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, որի հաղորդագրությունու մ նշված է. «Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 26-ին հաստատել և գրանցել է «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ (Պահպանվող Բանկ) և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ (Միացող Բանկ) միացման պայմանագիրը:
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ն պայմանագրով նախատեսված գործողությունների իրականացման ավարտից հետո միջնորդագիր կներկայացնեն ՀՀ Կենտրոնական Բանկ՝ միացման գործընթացի ավարտը գրանցելու համար: Միանալու արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կգործի «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն, որը կհանդիսանա «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը»: