Այնպիսի տպավորություն է, որ հրահանգ է տրված ամեն կերպ անցկացնել Ընտրական օրենսգիրքը
ԲլոգԷդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընտրական օրենսգրքի այսօրվա խայտառակ քվեարկությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իշխանությունը քաղաքական կոմպրոմիսի գնալու որևէ ցանկություն չունի: Այնպիսի տպավորություն է, որ հրահանգ է տրված ամեն կերպ անցկացնել Ընտրական օրենսգիրքը՝ նույնիսկ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի ակնհայտ խախտման գնով: Հասկանալի է, իշխանությունների մոտ կարծեք քողարկված վախ կար առ այն, որ նախագծի քվեարկությունը կարող է տապալվել: ինչպես ասում են աչքը տեսածից է վաղենում, քանզի բառացիորեն երեկ նույն Ազգային ժողովում տապալվեց Հրազդան ցեմենտ գործարանին հարկային արտոնություններ տալու կառավարության նախագիծը:
Հ.Գ.Չնայած այն հանգամանքին, որ Ազգային ժողովում ներկայացված 8 կուսակցություններ ՝ ՀՎԿ-ն , ՀԱԿ-ը,Ժառանգությունը,Ալյանսը, Քաղաքացիական պայմանագիրը, Ազատությունը, ՀԺԿ-Ն,Լուսավոր Հայաստանը դեմ արտահայտվեցին ներկայացված նախագծին, այնուամենայիվ, ընդամենը 3 կուսակցության ՀՀԿ-ի ,ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի պատգամավորների թեթև ձեռքով նախագիծը անցավ առաջին ընթերցմամբ, հետևաբար սին են նաև իշխանությունների՝ կոնսենսուսի գնալու և ազատ արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու բարձրագոչ հայտարարությունները: