Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Լողալ դժվար սովորած 12-ամյա չեմպիոնը. Նանե Վարդանյանը` լողի և ուսման մեջ հաջողությունների մասին

Հայաստանի մեծահասակների լողի առաջնությունում, որը մեկնարկել էր ապրիլի 28-ին և շարունակվելու է մինչև ապրիլի 30-ը, քիչ չեն պատանի մասնակիցները: Չեմպիոնական տիտղոսի համար պայքարում լողի առաջնությանը մասնակցող ընդամենը 12-ամյա Նանե Վարդանյանն իր համար նոր վարժության` 400 մետր տարածության համալիր լողում ցույց է տվել 6ր 7վրկ արդյունք և արժանացել է չեմպիոնի կոչման:

«Արմենպրես»-ը շնորհավորանքներ փոխանցելուց զատ նաև զրուցել է պատանի մարզուհու Նանե Վարդանյանի հետ, ով լողի առաջնության հաղթող ճանաչվելուց հետո շտապել էր լողավազան` կրկին պարապելու, ավելի լավ արդյուքների համար կատարելագործվելու:

Մարզուհու հոր` Վարդան Վարդանյանի հետ ունեցած զրույցում «Արմենպրես»-ին հայտնի դարձավ, որ պատանի չեմպիոնը լողի պարապմունքներն սկսել է 8-9 տարեկան հասակում, սակայն ամենևին նպատակ չի ունեցել պրոֆեսիոնալ լողով զբաղվելու. «Ամռան մի քանի ամիսներին առողջությունը բարելավելու, նաև մարմինը կոփելու համար Նանեին լողի դասերի էինք տարել: Մարզիչը միանգամից նրա մոտ ինչ-որ տաղանդ նկատեց և հորդորեց լողի պարապմունքները մշտական դարձնել` ասելով, որ վաղ թե ուշ Նանեն Հայաստանի չեմպիոն է դառնալու»:

- Նանե, արդյո՞ք բարդ էր հաղթելը 400 մ տարածության համալիր լողում: Ցույց եք տվել 6ր 7վրկ արդյունք: Նախնականմարզումների ժամանակ այդպիսի արդյունք եղե՞լ է, թե դա լավագույնն է:

- Այս լողատարածությունում առաջին անգամ էի մասնակցում, սակայն ինձ համար այնքան էլ դժվար չէ երկար տարածություն լողալը. ես շուտ չեմ հոգնում: Մարզումների ժամանակ առանձին-առանձին եմ լողաձևերով մարզվել, միասին ոչ մի անգամ չէի փորձել, որ ժամանակս հաշվարկեինք:

- Հայրդ հուշել է՝ նաև դպրոցում փորձում եք գերազանց սովորել: Ինչպե՞ս է ստացվում «գերազանց» գնահատականներ, լավ արդյունքներ բերել նաև դպրոցից:

- Արագ-արագ անում եմ դասերս, որ լողի հասցնեմ, թե չէ` թույլ չեն տա (նկատի ունի ծնողներին- հեղ.), որ լողի գնամ: Ցածր գնահատականներ եթե ստանամ, թույլ չեն տա գնամ լողի, դրա համար էլ լավ եմ սովորում:

- Ձեր հիմնական մրցակիցը Հայաստանի լողի հավաքականի անդամ էր: Արդեն մտածո՞ւմ եք նաև այդտեղ ընդգրկվելու մասին:

- Վերջերս ինձ էլ են ընդգրկել Հայաստանի հավաքականում, բայց դեռ մարզումների չեմ հաճախում, մարզվում եմ միայն իմ մարզչի՝ Արամ Խառատյանի հետ: Հնարավոր է` շուտով սկսեմ էլ ավելի լուրջ մարզվել:

- Լող մարզաձևում ունե՞ք հստակ նպատակներ: Վստա՞հ եք, որ պրոֆեսիոնալ եք ուզում դառնալ: 

- Եթե ես իմ դիմաց նպատակ եմ դնում, ապա աշխատում եմ հասնել դրա իրագործմանը: Բայց որպես մասնագիտություն լողը չեմ ընտրելու:

- Լողալ ե՞րբ եք սովորել: Ինչո՞ւ հենց լող, այլ ոչ թե մեկ ուրիշ մարզաձև:

- Լողի ինձ տարել են ծնողներս, այն էլ փոքր տարիքում, բայց ահավոր չէի ուզում գնալ: Ամեն անգամ նվեր էին գնում, որ համաձայնեմ լողի գնալ: Առաջին մարզիչս մինչև հիմա հիշում է, թե ինչքան էի լաց լինում: Նա ասում է, որ ոչ մի այսպիսի աշակերտ չի ունեցել, որ այդքան դժվար է լողալ սովորել:

- Ապրիլի 29-ին և 30-ին ևս մրցումներ են լինելու: Մասնակցելո՞ւ եք:

- Դեռ միայն այս լողաձևին եմ մասնակցել (նկատի ունի 400 մ տարածությունում համալիր լողը- հեղ.): Նշյալ օրերին ես լողահերթեր ունեմ: Շատ կարևոր եմ համարում նաև թիմային էստաֆետը, ուզում ենք նաև թիմով հաղթել:

- Հաջողություն ենք մաղթում հետագա մրցումներում: Ի դեպ, ունե՞ք լողում նախընտրած մարզիկ, ում ուզում եք նմանվել կամկրկնել նրա հաջողությունը: 

- Նախ շնորհակալություն եմ հայտնում հաջողություն մաղթելու համար: Ինչ վերաբերում է անվանիներին, ապա հեղինակություն ոչ միայն լողում, այլև սպորտի պատմության մեջ համարում եմ Մայքլ Ֆելփսին, բայց դժվար թե կարողանամ հասնել նրան:

Հարցազրույցը վարեց Հարություն Ծատրյանը

 

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»